Բաժիններ՝

Շվեդիայի վարչապետի համոզմամբ՝ իր երկիրն ավելի քան պատրաստ է անդամակցել ՆԱՏՕ-ին

Շվեդիան ավելի քան պատրաստ է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ:

Այս մասին հուլիսի 10-ին հայտարարել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը Վիլնյուսում դաշինքի գագաթնաժողովից առաջ։

Կառավարության ղեկավարի խոսքերը զետեղվել են կառավարության տարածած հաղորդագրության մեջ։

«Մենք նպատակաուղղված աշխատել ենք ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար, և Թուրքիայի և մյուս անդամ երկրների հետ երկխոսությունը շարունակվում է: Շվեդիան ավելի քան պատրաստ է դառնալ պաշտպանական դաշինքի 32 դաշնակիցներից մեկը»,- ​​ասել է Քրիսթերսոնը:

Հանդիպմանը Շվեդիայի վարչապետը կմասնակցի երեք աշխատանքային նիստի, որոնցում կքննարկվեն անվտանգության ու պաշտպանական քաղաքականության ընթացիկ հարցեր։ Նա նաև բանակցություններ կվարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31