Ժամը 10:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Երևանի գալիք ընտրությունները մթնոլորտի առումով ցավալիորեն նման են Արցախի վերջին (2020 թ.) նախագահական ընտրություններին։
Աննա Վարդապետյանը Հանձնաժողովի անդամների հետ մասնակցել է նաև «Վճիռների կատարման ինստիտուցիոնալ մակարդակի ամրապնդում» խորագրով կլոր սեղան-քննարկմանը:
Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական իրավիճակը։
Կառավարությունը կրկին փոփոխություններ է իրականացրել զինված ուժերում ատեստացիայի համակարգ ներդնելու ծրագրում:
Ժամը 08:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Ապրիլի վերջին կայացել էր Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հեռախոսազրույցը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։
Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանն իր ֆրանսիացի պաշտոնակից Կատրին Կոլոննայի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է անընդհատ երկրների միջև փոխգործակցության նոր ոլորտներ գտնել։
Վրաստանի հետ օդահաղորդակցության վերականգնումից հետո ռուսաստանցիներից թռիչքների և հյուրանոցների ամրագրման պահանջարկն աճել է 7 անգամ, գրում է BusinessPressNews-ը՝ վկայակոչելով Yandex Travel ծառայությանը:
Ոչ ոք չէր ասում՝ ճանաչելու է Ղարաբաղի անկախությունը, սրա ամենալավ փաստը Լիսաբոնն էր 1996-ին, երբ ԵԱՀԿ-ում 52 երկիր կար այն ժամանակ, մենք մնացինք մենակ, նախագահը վետո արեց, բայց 51 երկրի հայտարարություն եղավ, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է։
Ըստ նրա՝ չկարողացանք 2016 թվականի քառօրյա պատերազմի դասերը քաղաքականության վերածել։
Թրամփը նշել է, որ ՌԴ նախագահը «մեծ սխալ է գործել»՝ միևնույն ժամանակ հավելելով, որ Պուտինը «խելացի մարդ է»:
Mercedes ընկերությունը հաստատել է, որ գործարանում նման միջադեպ է տեղի ունեցել, և որ իրենք կապի մեջ են իշխանությունների հետ, սակայն այլ մանրամասներ չեն տրամադրվել:
Պաշտոնական Բաքուն ու Անկարան հայտարարում են, իբրև «սպասում են, որպեսզի Հայաստանը սեղմի խաղաղության մեկնած ձեռքը»: Միևնույն ժամանակ տոտալ շրջափակման մեջ պահելով, հումանիտար աղետի են ենթարկում 120.000 խաղաղ հայրերի:
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մարդիկ կխոսեն ռացիոնալ ու սթափ մտածելակերպից ու հետո կասեն՝ թուղթ ստորագրենք, հանգիստ ապրենք: Մարդիկ կամ Ադրբեջանի քաղաքականությանը ծանոթ չեն, կամ էլ ուղղակի սթափ չեն մտածում:
Այսպիսով, Սլավոնական համալսարանի խնդիրը մտնում է միջկառավարական կոնֆլիկտի դաշտ, որն էլ, իր հերթին, էլ ավելի է խորացնելու հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամը:
Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իրէջում գրել է․ «Լրատվամիջոցների գույքի ու ֆինանսական միջոցների վրա արգելանք դնելու հանգամանքը Եվրոպական դատարանի մոտեցումներով գնահատվել է լրատվամիջոցների ազատության սահմանափակում:
«Երեկ Ադրբեջանի ԱԳ նախարարն ասաց, որ Վաշինգտոնն իրենց համար մեկ քայլ առաջ էր, և դժվար չէ կռահել, որ այն, ինչը մեր թշնամիների համար մեկ քայլ առաջ է, ուրեմն՝ 5-10 քայլ մեզ համար հետ է: Այն պայմաններում, երբ գոհ է մեր թշնամին, նշանակում է՝ մենք ենք նահանջում, չենք կարող սպասել որևէ իրադարձություն, որը կխոսի անգամ կայունության մասին, չեմ խոսում հայկական կողմի առավելությունների մասին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
Ըստ մեր աղբյուրների` մինչ Փաշինյան-Ալիև հանդիպումը Բրյուսելում նախատեսված է Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը: Գրիգորյանը դիվանագիտական շրջանակներում համարվում է Ադրբեջանի հետ ՀՀ կողմից ստվերային բանակցողը, հետևաբար նշվում է, որ Շառլ Միշել-Փաշինյան Ալիև հանդիպումից առաջ Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը նախապատրաստական աշխատանքներ են տանելու խաղաղության համաձայնագրի բովանդակային հարցերի շուրջ:
Կոկաինը պետք է տեղափոխվեր Լեհաստան։
Անդրադարձ է կատարվել նաև միջազգային հարթակներում փոխգործակցությանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող հարցերի:
ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի փոխանցմամբ՝ այսօր վաղ առավոտից ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի սահմանների ուղղությամբ կրակոցներն ու էսկալացիան հերթական անգամ ապացուցում են, որ Ադրբեջանը գոհ չէ հայկական կողմի զիջումներից, և Ալիևը շարունակում է մեզ հետ խոսել ուժի դիրքերից, թեև հայկական կողմը շարունակաբար խոսում է միայն խաղաղության մասին։
El Pais-ի տեղեկացմամբ՝ դաշինքն ավարտում է ընդհանուր ռազմավարության բարեփոխումը «ահաբեկչությանը և Ռուսաստանի Դաշնության կողմից սպառնալիքներին դիմակայելու համար»։
Ադրբեջանն այդ ուղղությամբ իր պլան մինիմումը դեռ մի ամիս առաջ լուծել է` Սոթքի հանքը չի աշխատում, ինչը հանգեցրել է մեծ խնդիրների, իսկ տարածքը վերածել զուտ առաջնագծի:
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ սահմանին այսօր առավոտյան գրանցված բախումը թույլ է տալիս ենթադրել, որ Վաշինգտոնում գրանցված առաջընթացը եղել է չնչին կամ բացակայել է:
Այսօր՝ ժամը 06:00-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա:
Սերժ Սարգսյանի դեմ կեղծ ցուցմունքներն այսօր դատարանում բացահայտվեցին, բացահայտվեց նաև, որ ցուցմունքները եղել են ուղղորդված և բացահայտումների շնորհիվ այդ շինծու գործն այսօր վերջնականապես քանդվեց:
Նա Ճապոնիա է ժամանել Մեծ յոթնյակի երկրների իր պաշտոնակիցների հետ հանդիպման համար։
Հայկական կողմը կորուստներ չունի:
ԱՄՆ-ն Չինաստանին հայտնել է, որ պատժամիջոցները չեն խանգարում երրորդ երկրում կողմերի հանդիպմանը, սակայն ըստ աղբյուրների՝ քանի դեռ պատժամիջոցները գործում են, Պեկինը նման հանդիպման չի համաձայնի: