«Այս հետընթացը խիստ դատապարտելի է։ Սա ուղիղ միջամտություն է լրագրողի անկախությանը». Արսեն Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իրէջում գրել է․ «Լրատվամիջոցների գույքի ու ֆինանսական միջոցների վրա արգելանք դնելու հանգամանքը Եվրոպական դատարանի մոտեցումներով գնահատվել է լրատվամիջոցների ազատության սահմանափակում:

Դատարանի կողմից հայցի ապահովման այնպիսի միջոցի կիրառումը, որը ներգործում է լրատվամիջոցի կամ լրագրողի տեղեկություններ փնտրելու ու տարածելու հնարավորության վրա, համարվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի հիմքով տեղեկություններ և գաղափարներ ստանալու ու տարածելու ազատության իրավունքի միջամտություն, եւ այդ իմաստով տվյալ լրատվամիջոցը կամ լրագրողը կարող է իրեն համարել այդ իրավունքի միջամտության զոհ։

Հայաստանի Հանրապետության դատական իշխանությունն այս խնդիրը հաղթահարել էր դեռևս 2013-ին, և ծանրագույն մեծամասնությամբ ընդդեմ լրատվամիջոցների հայցերով հայցի ապահովման միջոց, հատկապես ֆինանսական միջոցների նկատմաբ, չէր կիրառում։ Պրակտիկան էր լուծել հարցը։

Սակայն այժմ, փաստորեն, կրկին վերադարձել ենք շուրջ 10 տարի առաջ հաղթահարված դժվարությանը։

Այսօր տեղեկացա, որ Տիգրան Ավինյանի հայցով դատարանի կողմից կալանքներ են դրվել 168.am լրատվամիջոցի և իմ ընկեր, լրագրող Davit Sargsyanի ֆինանսական միջոցների ու գույքի վրա։

Այս հետընթացը խիստ դատապարտելի է։ Սա ուղիղ միջամտություն է լրագրողի անկախությանը։

Զորակցությունս եմ հայտնում Դավիթին և 168.am լրատվամիջոցին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031