Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն ավարտում է Սառը պատերազմի ժամանակներից ի վեր ամենախոշոր վերակազմավորման ռազմավարությունը. El Pais

ՆԱՏՕ-ն ավարտում է աշխատանքը Սառը պատերազմի ժամանակներից ի վեր ամենախոշոր վերակազմավորման ռազմավարության վրա՝ «ռուսական սպառնալիքի» ֆոնին: Այս մասին հաղորդել է իսպանական El Pais պարբերականը:

El Pais-ի տեղեկացմամբ՝ դաշինքն ավարտում է ընդհանուր ռազմավարության բարեփոխումը «ահաբեկչությանը և Ռուսաստանի Դաշնության կողմից սպառնալիքներին դիմակայելու համար»։

«Հյուսիսատլանտյան դաշինքն արագացնում է աշխատանքը՝ մշակելու մի ռազմավարություն, որն արձագանքում է նոր աշխարհաքաղաքական իրողություններին՝ Ուկրաինայում (ՌԴ նախագահ) Պուտինի պատերազմից հետո», – նշում է հրատարակությունը:

Երեք տասնամյակների ընթացքում առաջին ամբողջական և միասնական ռազմավարության մշակմանը մասնակցող աղբյուրների համաձայն՝ սա Սառը պատերազմի ժամանակներից ի վեր ամենամեծ վերակազմավորումն է:

Նշվում է, որ մոտ 4 հազար էջում նախատեսված է ռազմական մի քանի մեթոդների բարեփոխում։ Բացի այդ, նախաձեռնությունը պարունակում է Մոսկվայի կողմից եկող հնարավոր սպառնալիքների վերլուծություն և թարմացում, ինչպես նաև պատասխաններ այդ սցենարներին: Ակնկալվում է, որ այս նոր պլանը հավանության կարժանանա ՆԱՏՕ-ի դաշնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որը տեղի կունենա 2023 թ. հուլիսին Վիլնյուսում։

Ինչպես գրում է հրատարակությունը, ռազմավարությունը կոչվում է «Տարածաշրջանային պլաններ»։ Դրանում նաև խոսվում է այն մասին, թե ինչպես դաշինքը կարող է գործել իր հայտարարած երկու հիմնական սպառնալիքների՝ ահաբեկչական կազմակերպությունների և Ռուսաստանի Դաշնության դեմ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս