Ադրբեջանն ինքնորոշման տակ հասկանում է համայնքների, ոչ թե անհատների քվեարկությունը․ Ժիրայր Լիպարիտյան

Ոչ ոք չէր ասում՝ ճանաչելու է Ղարաբաղի անկախությունը, սրա ամենալավ փաստը Լիսաբոնն էր 1996-ին, երբ ԵԱՀԿ-ում 52 երկիր կար այն ժամանակ, մենք մնացինք մենակ, նախագահը վետո արեց, բայց 51 երկրի հայտարարություն եղավ, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» հաղորդմանը տված հարցազրույցում ասաց ՀՀ նախագահի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նախկին ավագ խորհրդական, պատմական գիտությունների դոկտոր Ժիրայր Լիպարիտյանը։

«Սրանից ավել ի՞նչ է պետք։ Մադրիդյան սկզբուքները դրվեցին, չկիրառվեցին։ Ուրիշ սկզբուքներ էլ են դրվել։ Ուրիշ փաստաթղթեր էլ են եղել, բայց ոչ մեկը չստորագրվեց որպես վերջնական որոշում։ Օրինակ ինքնորոշման հարցը։ Այո, Ադրբեջանն ասում է՝ ինքնորոշում, բայց 2 պայմանով՝ մեկը, որ ԵԱՀԿ-ի 10 սկզբունքների մեջ է մտնում, այսինքն՝ տարածքային ամբողջականությունը․ ավելի բարձր է, քան այդ սկզբունքը»,- ասաց դիվանագետը։

Լիպարտիյանը որպես օրինակ բերեց Կիպրոսի խնդիրը։

«Ադրբեջանն ասում էր, որ ինքնորոշման քվեարկությունը կլինի ազերի բնակչության մասնակցությամբ, որ Ղարաբաղում չեն այլևս։ 2-րդ՝ քվեարկությունը կլինի 2 համայնքների, ոչ թե անհատ քաղաքացիների։ Այսինքն՝ կա հայ համայնք, կա ադրբեջանցի համայնք։ Եթե այս երկուսը կհամաձայնվեն քվեարակելով, ինչպես Կիպրոսն էր։ Չէ՞, Կիպրոսի դեպքում երբ ՄԱԿ-ի առաջարկությունը եղավ, քվեարկություն անհատ հույների և թուրքերի միջև չէր, քվեարկությունը 2 համայնքների միջև էր։ Երբ Հյուսային Կիպրոսին թուրքերը «այո» ասեցին ՄԱԿ-ին, հույն համայնքը ասեց՝ «ոչ», և չստացվեց։ Ադրբեջանը դա է հասկանում ինքնորոշման տակ»,- նշեց նա։

Տեսանյութեր

Լրահոս