Ամբողջ աշխարհը մեր դեմ էր, ոչ ոք չէր ասում՝ «Ղարաբաղի անկախությունը կճանաչենք»․ Լիպարիտյան
Մենք սխալ թշնամի նշանակեցինք, ասեցինք՝ այնտեղից է վտանգը, երբ իրական վտանգն Ադրբեջանից էր, Թուրքիան անշուշտ օգնում էր և օգնեց, բայց վտանգն Ադրբեջանից էր։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» հաղորդմանը տված հարցազրույցում ասաց ՀՀ նախագահի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախկին ավագ խորհրդական, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարարի առաջին տեղակալ (1993-1994), պատմական գիտությունների դոկտոր Ժիրայր Լիպարիտյանը՝ անդրադառնալով ստեղծված իրավիճակի պատճառներին։
«Մենք հավատացինք, որ ադրբեջանցիները հայրենասեր չեն, իրենց չի հետաքրքրում Ղարաբաղը։ Մենք հավատացինք, որ նավթից, գազից եկող գումաները կաշառակերության և այլ ձևով կմսխվեն։ Մենք մեզ հավատացրինք, որ ժամանակ ունենք, և եթե պատերազմ լինի ուրեմն մենք կհաղթենք։ Մեզ խաբեցինք»,- ասաց Լիպարիտյանը:
Ըստ նրա՝ չկարողացանք 2016 թվականի քառօրյա պատերազմի դասերը քաղաքականության վերածել։
«Ամբողջ աշխարհը մեր դեմ էր, ոչ ոք չէր ասում՝ «Ղարաբաղի անկախությունը կճանաչենք»։ 30 տարի կորցրել ենք, և չի ստացվել։ Ոչ ոք չէր ասում՝ գրաված տարածքները կարող եք պահել։ Բոլորն ընդհակառակն էին ասում՝ «Ղարաբաղն անկախություն չունենար, իսկ տարածքները պետք է վերադարձվի։ Իսկ մենք կուզեինք հավատալ՝ Ֆրանսիան մեզ սիրում է, Ամերիկան մեր բարեկամն է։ Ռուսաստանը մեր դաշնակիցն է։ Ռուսաստանը մեր դաշնակիցն է հիմնականում Թուրքիայի դեմ»»,- ասաց դիվանագետը։