Բաժիններ՝

Հրաձգություն Գերմանիայի Mercedes Benz-ի գործարանում. կա զոհ և վիրավոր

Գերմանիայի Զինդելֆինգեն քաղաքի Mercedes Benz ավտոմեքենաների գործարանում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով 1 մարդ է մահացել, ևս 1-ը՝ վիրավորվել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ գործարանի աշխատողներին այլևս վտանգ չի սպառնում: Միջադեպի առնչությամբ 1 մարդ ձերբակալվել է: Գործարանում, որտեղ հավաքվում է S-Class մոդելը, աշխատում են փրկարարները:

Mercedes ընկերությունը հաստատել է, որ գործարանում նման միջադեպ է տեղի ունեցել, և որ իրենք կապի մեջ են իշխանությունների հետ, սակայն այլ մանրամասներ չեն տրամադրվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031