«Սերժ Սարգսյանի դեմ կեղծ ցուցմունքներն այսօր դատարանում բացահայտվեցին». Հենրիխ Դանիելյան

Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախի հանձման գործընթացը հնարավորինս արագացնելու և անխոչընդոտ դարձնելու համար, Արցախն ազատագրած հերոսների դեմ սկսեցին շինծու քրեական գործերի արշավ:

Սրանք ամեն ինչ արեցին, որպեսզի հող ազատագրողները հայրենիքը պաշտպանելու խրամատի փոխարեն հայտնվեն դատարանի դահլիճում, որպեսզի իրենք կարողանան իրականացնել իրենց առաքելությունը, այն է` Արցախի հանձնումը, Արցախի հերոսների դեմ կեղծ քրեական գործերի տարափը:

Սերժ Սարգսյանի դեմ կեղծ ցուցմունքներն այսօր դատարանում բացահայտվեցին, բացահայտվեց նաև, որ ցուցմունքները եղել են ուղղորդված և բացահայտումների շնորհիվ այդ շինծու գործն այսօր վերջնականապես քանդվեց»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031