Բաժիններ՝

Ռուսաստանում առգրավել են Լեհաստան տարվող գրեթե 500 կգ լատինաամերիկյան կոկաին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) կասեցրել է Ռուսաստանի Դաշնություն գրեթե 500 կգ լատինաամերիկյան կոկաին ներկրելու փորձը: Կոկաինը պետք է տեղափոխվեր Լեհաստան։ Այդ մասին այսօր ТАСС-ին հայտնել են ԱԴԾ Հասարակական կապերի կենտրոնում:

«Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է լատինաամերիկյան կոկաինի՝ Ռուսաստան ներկրման նոր փորձը: Կոկաինի հերթական խմբաքանակը, որը տանում էին Լեհաստանի Հանրապետություն, առգրավվել է ռուս-բելառուսական սահմանին՝ Սմոլենսկի մարզում», – հայտնել են ԱԴԾ-ից։

Ըստ ԱԴԾ-ի տեղեկատվության՝ Թուրքիայի Հանրապետության պետհամարանիշով մեծաբեռնատար ավտոմեքենայի զննման ընթացքում ՌԴ ԱԴԾ-ի աշխատակիցները հայտնաբերել են թաքստոց, որտեղ թաքցված է եղել թմրանյութի 116 փաթեթ։ Նաև պարզվել է, որ նույն երթուղով ընթանում է ևս մեկ ավտոմեքենա՝ կոկաինի խմբաքանակով։

«Երկրորդ փոխադրամիջոցը կանգնեցնելուց հետո ճիշտ նույնպիսի թաքստոցում հայտնաբերվել է թմրանյութի 373 փաթեթ։ Երկու բեռնատարներում առգրավված կոկաինի ընդհանուր քաշը կազմել է 492 կգ», – հայտնել են ԱԴԾ-ում։

Հատուկ ծառայությունում նշել են, որ փաստական ապացույցներով ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի` թմրանյութերի մաքսանենգության կազմակերպիչը։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս