Այսօր՝ ժամը 06:00-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա:
Սերժ Սարգսյանի դեմ կեղծ ցուցմունքներն այսօր դատարանում բացահայտվեցին, բացահայտվեց նաև, որ ցուցմունքները եղել են ուղղորդված և բացահայտումների շնորհիվ այդ շինծու գործն այսօր վերջնականապես քանդվեց:
Նա Ճապոնիա է ժամանել Մեծ յոթնյակի երկրների իր պաշտոնակիցների հետ հանդիպման համար։
Հայկական կողմը կորուստներ չունի:
ԱՄՆ-ն Չինաստանին հայտնել է, որ պատժամիջոցները չեն խանգարում երրորդ երկրում կողմերի հանդիպմանը, սակայն ըստ աղբյուրների՝ քանի դեռ պատժամիջոցները գործում են, Պեկինը նման հանդիպման չի համաձայնի:
Ապրիլի 25-ին Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) տեղեկացրեց, որ ԲԴԽ որոշմամբ 9 նոր դատավոր կնշանակվի. նրանցից 7-ն ընտրվել է 10 կողմ, 0 դեմ ձայներով:
Գերմանիայի Ռատինգեն քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են ոստիկանության ու հրշեջ ծառայության աշխատողներ:
«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն Ռուսաստանի կողմից թռիչքների վերականգնման առնչությամբ ասել է, որ չեն պատրաստվում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության դեմ։ Նա նաև նշել է, որ Վրաստանի քաղաքացիները ՌԴ-ից Վրաստան են գալիս այլ երկրի միջոցով, օրինակ` Հայաստանի, ինչը ծախսերն ավելացնում է․
«ՀՀ իշխանությունները մի փոքր փոխեցին իրենց մոտեցումը, քանի որ հասկանում են, թե ինչ է տեղի ունենում, և «կուլ գնալը» այս գործընթացում կարող է շատ վտանգավոր լինել։ Թուրքիան, իմ կարծիքով՝ ներկայումս միտումնավոր տապալում է հայ-թուրքական գործընթացը, քանի որ պատրաստ չէ քայլերի, կարգավորման, և այս հուշարձանի պատմությունն ընդամենն առիթ է»,- ասաց Նադեին-Ռաևսկին։
Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:
Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սոթք բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական սադրանքին, երբ հայկական մարտական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մի քանի ժամ շարունակ հրետանային և ականանետային միջոցներից կրակ են արձակել, ապա ուղիղ հեռարձակմամբ կոչ է արել ներկաներին, ենթադրվում է՝ նաև հանրությանը, հետևել պաշտոնական լրահոսին և ադրբեջանական ու ոչ ադրբեջանական կեղծ տեղեկատվության տարածողը չդառնալ: Եվ հենց ինքն էլ ընդգծել է, որ «վաղ առավոտից Պաշտպանության նախարարությունը գործնականում 15-20 րոպեն մեկ անգամ, երբեմն՝ ավելի հաճախ, տեղեկատվություն է հրապարակում իրադրության մասին»:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր ընթանում է դիզվառելիքի գործով հերթական նիստը:
Ժամը 17:10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ:
Բրյուսելում կայացած ճեպազրույցում այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Քրիստիան Վիգանդը։
Հանդիպման ավարտին նախանշվել են փոխգործակցության հետագա ուղղությունները։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն անդրադառնալով այդ հարցին, ասաց, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում ասել էր, որ Ադրբեջանի կազմում Արցախը որևէ կարգավիճակ չի ունենալու։ Այսինքն՝ միջազգային հարթակներում Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանը, որ պարբերաբար ու տարբեր առիթներով կրկնում է, թե Արցախի հարցով Ադրբեջանի հետ պետք է բանակցեն արցախցիները, բայց դրսում միջազգային հարթակներում և հարցազրույցներում, ըստ էության, ընդունում է թշնամու պնդած խոսքն ի գիտություն։
Թագավորությունը Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է 2016 թվականի հունվարին:
CNN-ի աղբյուրները հաղորդել էին, որ Մեծ Բրիտանիան Ուկրաինային տրամադրել է մեծ հեռահարության և ցածր տեսանելիության Storm Shadow թևավոր հրթիռներ:
168.am-ի հետ զրույցում ԿԽՄԿ Արցախի գրասենյակի հաղորդակցության բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանն ասաց, որ քննարկումներն ընթանում են բոլոր որոշումներ կայացնողների հետ։
«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի նախաձեռնող խմբի աջակիցները վաղը՝ մայիսի 12-ին, Արցախի Հանրապետությունում կազմակերպված ստորագրահավաքի թղթային տարբերակների պատճենները հանձնելու են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների, Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի և Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատներին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին, ինչպես նաև ՀՀ կառավարությանը:
Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ այսօր գրավոր հարցում է ուղարկում ՀՀ վարչապետի աշխատակազմին՝ հետաքրքվելով, թե ո՞վ է փոխարինել վարչապետ Նիկոլ Փաշինյանին մահվան ժամանակաշրջանում՝ մինչև նրա հարություն առնելը։
Շոկի մեջ եմ. պարզվեց՝ Սերգո Կարապետյանը իր աշխատողներին ասել է, թե ինչ ցուցմունք տան. Ամրամ Մակինյան։
ՀՀ ԱԺ նախագահը փաստել է, որ հայկական կողմը մեծ նշանակություն է տալիս ապակենտրոնացված համագործակցությանը:
Զեկույցում համապարփակ ու մանրամասն կերպով ներկայացվում են 7 անհատական իրավունքների, 5 խոցելի խմբերի և 4 հավաքական իրավունքների խախտումների վերաբերյալ տվյալներ։
168.am-ի հետ զրույցում անվտանգության փորձագետ Հայկ Նահապետյանն անդրադառնալով Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքների հնարավոր զարգացումներին ու դրանց հետևանքներին՝ նախ ասաց, որ ադրբեջանական կողմը սովորաբար Սոթքում օգտագործում է հրաձգային զինատեսակներ, իսկ երբ հայկական կողմը փորձել է աշխատել, ադրբեջանական կողմն ինտենսիվ կրակահերթեր է արձակել։ Իրավիճակն այս անգամ բոլորովին այլ էր։
Վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է բավարար։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը կշարունակի շփումները թե՛ Բաքվի, թե՛ Երեւանի հետ։
Աղբյուրների խոսքով՝ Վաշինգտոնը ճնշում է գործադրել Հռոմի վրա: