Սեպտեմբերի 25-ին արաբական «Ջեյշ ալ Աշաիր» աշխարհազորի ղեկավար շեյխ Իբրահիմ ալ Հաֆելը հայտարարել էր քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունների վերսկսման մասին` սեպտեմբերի 6-ին ձեռք բերված զինադադարից հետո։ Նա հայտարարել էր, որ իր նպատակն է «Սիրիայի կառավարության իշխանության վերականգնումը Դեյր էզ Զորի ամբողջ տարածքում»։
Լեբեդևը պարզաբանել է, որ դեկտեմբերի 18-ին ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների արտահերթ նիստը կկայանա Մոսկվայում՝ Ռուսաստանի նախաձեռնությամբ։
Թուրքիան Դարդանելի նեղուցում՝ Սարոսի ծոցում, մեկնարկել է «Նուսրեթ 2023» զորավարժությունները։
Ո՞ւր են տանում հայաստանյան քաղաքական զարգացումները. մեծ քննարկում՝ ՈւՂԻՂ
Այցի շրջանակում ՀՀ ԱԳ նախարարը երկկողմ հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների գործընկերների հետ:
Երուսաղեմի մուտքի մոտ առավոտյան տեղի ունեցած հրաձգության հետևանքով 2 մարդ զոհվել է, 7 մարդ՝ վիրավորվել։ Երկու հրաձիգներից մեկը սպանվել է անվտանգության ուժերի կողմից, մյուսը՝ դեպքի վայրում գտնվող քաղաքացիական անձի։
Մեկնաբանելով Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ստորագրված պաշտպանության ոլորտում 2023-2024թթ. համագործակցության ծրագրի մասին լուրը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է.
Կարևոր է, որ այս գործով լինի դատական ակտ. այն կզգոնացնի, որ որևէ իշխանության որևէ մեկը արջի ծառայություն չմատուցի. Հռիփսիմե Ջեբեջյան
Նոյեմբերի 8-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրում՝ դատավոր Էդուարդ Ամալյանի նախագահությամբ, շարունակվում էր «Տիգրան Ավինյանն՝ ընդդեմ Դավիթ Սարգսյանի և «168 ժամի»» քաղաքացիական գործով նախնական դատական նիստը:
Այցի ընթացքում Հայաստանի նախագահը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա։
Հայ ու ադրբեջանցի պաշտոնյաները մեկնում են հանդիպման Իջևանի ու Ղազախի սահմանին
Վրաստանից կամ ԵՏՄ անդամ պետություն չհանդիսացող երկրից ժամանակավոր օգտագործման նպատակով ներկրված ավտոմեքենաների համար 2024 թվականի հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիները պետք է մաքսային մարմնի կողմից տնօրինվող դեպոզիտային հաշվին գումար վճարեն։
Միրզոյանը Բլինքենի հետ հանդիպել է ԵԱՀԿ համաժողովի ընթացքում
Նախագիծը համարվել է անհետաձգելի և կուղարկվի Ազգային ժողով։
Լրագրողը դատական հայցով պահանջում է ներողություն, նաև նյութական փոխհատուցում: Այս և լրագրող Անի Գևորգյանի գործերը դատական աննախադեպ հայցեր են, որովհետև մինչ այդ լրագրողները փորձ չեն արել դատարանի միջոցով պաշտպանել իրենց պատիվն ու արժանապատվությունը նման ոտնձգություններից:
Նախարարի տեղակալի խոսքով՝ այդուհանդերձ, որոշ դեպքերում անհրաժեշտ կլինի ներկայացնել համապատասխան փաստաթղթեր։
Կառավարության նիստում քննարկվում է ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ՀՀ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ժամանակավոր ներմուծված տրանսպորտային միջոցների ազատ շրջանառության համար ներմուծման դեպքում պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին հարցը։
Մարազմ է, երբ Սերժ եւ ՀՀԿ մերժողներն այսօր մեզ մեղադրում են Նիկոլին բերելու մեջ։
#ՀԻՄԱ. Կառավարության անդամների ճեպազրույցները
Դուբայում` Մերձավոր Արևելքի ֆինանսական և տեխնոլոգիական կենտրոնում, նոյեմբերի 30-ին բացվում է կլիմային նվիրված համաշխարհային գագաթնաժողովը՝ ավելի քան 140 երկրների ղեկավարների մասնակցությամբ։
Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում նոյեմբերի 28-ին կայացած Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպության Գլոբալ Ֆորումի Ասիայի նախաձեռնության 5-րդ տարեկան համաժողովի ժամանակ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընտրվել է Ասիայի նախաձեռնության համանախագահ` առաջիկա 2 տարիների համար:
Հրադադարը 7-րդ օրը շարունակելու շուրջ համաձայնության մասին հայտարարություն է տարածել ինչպես Իսրայելի պաշտպանության բանակը, այնպես էլ ՀԱՄԱՍ-ը։
Քաղաքացու քվեն ստանալու համար կվճարեն մաքսազերծվող մեքենաների մաքսատուրքի մի մասը
Իջևան-Ղազախ սահմանագծին մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հանդիպումը։ Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
Ոստիկանությունը շղթայել է տարածքը և որոնումներ սկսել՝ համոզվելու, որ այլ հարձակվողներ չկան։ Դեպի Երուսաղեմ մայրուղիներից մեկը փակվել է։
Այսօր տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի՝ սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների համանախագահների` ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Ադրբեջանի նրա պաշտոնակից Շահին Մուստաֆաեւի հանդիպումը, որի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել անցած շաբաթ։
«Դիմումը մինչև 2024-ի հունիսի 1-ը ներկայացնելու դեպքում կենսաթոշակի իրավունքը չի վերանայվում, սակայն կենսաթոշակի չափը հաշվարկվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Կենսաթոշակը նշանակվում է ոչ շուտ, քան 2023-ի հոկտեմբերի 1-ից»,- նշեց Դավիթ Խաչատրյանը։
Ինչպես հայտնի է, ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ու նաև դրան շաղկապված բռնի տեղահանության ընթացքում տուժել, մահացել կամ վիրավորվել են խաղաղ բնակիչներ:
Հրդեհի պատճառները դեռ պարզված չեն։ Ատիգաևը նշել է, որ հյուրատունը գործել է նկուղային հարկաբաժնում, ինչն արգելված է կանոններով
«Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական տուրքի» մասին օրենքում փոփոխությունների նախագիծ, որով բարձրացվում են դատարաններ դիմելու համար վճարվող պետական տուրքերը։ Նախագծով առաջարկվում է գործը պարզեցված վարույթի կարգով քննելու դեպքում` դրամական պահանջով հայցադիմումի համար օրենքով սահմանված տուրքի վերին շեմը՝ բազային տուրքի 1.5-ապատիկը դարձնել հնգապատիկ: