Համաձայն Կատարի և Երևանի պետական համալսարանների միջև կնքված ակադեմիական համագործակցության մասին հուշագրի՝ Կատարի համալսարանում ներկայումս սովորում է ԵՊՀ երեք ուսանող։
Օգոստոսին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին հասել, որի արդյունքում Թեհրանում բանտարկված հինգ ամերիկացիներ փոխանակվել էին ԱՄՆ-ում բանտարկված իրանցիների հետ։ Դրա դիմաց Հարավային Կորեայի բանկերում սառեցված Իրանին պատկանող 6 միլիարդ դոլարը փոխանցվել էր Կատար։ Սակայն հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո ԱՄՆ-ն և Կատարը համաձայնության էին եկել, որ այդ գումարը հասանելի չի դառնա Իրանի համար։
Հայաստանի նախագահը նաև շրջայցեր կկատարի մի շարք երկրների ցուցահանդեսային տաղավարներում։
Կատարի միջնորդական ջանքերի շնորհիվ ձեռք բերված հրադադարն ուժի մեջ էր մտել նոյեմբերի 24-ին և երկու անգամ երկարաձգվել էր։ Այդ ընթացքում ՀԱՄԱՍ-ն Իսրայելին է վերադարձրել 105 պատանդի, իսկ Իսրայելն ազատ է արձակել 240 պաղեստինցի բանտարկյալի։ Հրադադարը նաև թույլ էր տվել, որ Գազայի հատված մտնի հումանիտար օգնություն, այդ թվում՝ սնունդ, բժշկական պարագաներ, վառելիք։
Բեռնատարների անցումը Գուդաուրի-Կոբի հատվածով արգելված էր նոյեմբերի 26-ից մինչև 29-ը եղանակային պայմանների պատճառով, ինչի հետևանքով էլ հերթ է գոյացել։
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 2-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոն:
Ամբողջապես անվտանգային համակարգից զրկված երկրում մի պահ պատկերացրեք ռուսական ռազմաբազայի հեռանալուց հետո թրքական զորքերի վայրագ մուտքը Հայաստան, նրանց անասնական խրախճանքը…
Նոյեմբերի 30-ին ամերիկյան այս ռազմակայան են տեղափոխվել զինվորական օժանդակ ուժեր և մարտական տեխնիկա հարևան Իրաքից։ 2015 թվականից ի վեր Միացյալ Նահանգներն ինը ռազմակայան է ստեղծել Սիրիայի հյուսիս-արևելքում։ Դրանցից խոշորագույնը գտնվում է Թել Բեյդարում՝ Հասաքա վարչական կենտրոնից հյուսիս։
Վերջերս Ն. Փաշինյանի կողմից միջազգային հանրությանը ներկայացված «Խաղաղության խաչմերուկը» նպատակ է հետապնդում ստեղծել նոր տրանսպորտային հաղորդակցություններ, որոնք հատելով Հայաստանի տարածքը՝ կխթանեն տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի վարչապետ Յոն-Մարչել Չոլակուին ազգային տոնի՝ Մեծ միավորման օրվա առիթով:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարությունում նոր սեռի կարդինալ է հայտնվել, որն արդեն հասցրել է խանդի տեսարանների առիթ դառնալ: Խոսքը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մասին է:
Հարձակման հնարավոր շարժառիթների մասին ոչինչ չի հաղորդվել։ Անվտանգության ուժերը շրջանում պարետային ժամ են հայտարարել։
Երեւանի վարչական շրջանները պատրաստվում են ամանորյա քեֆերի: Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի ամանորյա քեֆը, օրինակ, 1 մլն 500 հազար դրամ է կազմելու։
Դեկտեմբերի 5-ին մեկնարկում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նիստերի օրակարգում 24 հարց է ընդգրկված, որոնցից պարտադիր քննարկման ենթակա են 12-ը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովում տեղի է ունեցել ՔՊ-ական մի խումբ պատգամավորների եւ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործություններ քննող դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների հետ փակ հանդիպումը։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դեկտեմբերի 2-ից 4-ն ընկած ժամանակահատվածում որոշում է կայացվելու, որ Fly Arna ավիափոխադրող ընկերությունն այլեւս Հայաստանից չվերթներ չի իրականացնելու։ Մեր տեղեկություններով՝ շատ լուրջ խնդիր կա՝ ընկերության կազմակերպչական եւ ֆինանսական հարցերի հետ կապված։
Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն է ներկայացրել դատարան Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի կալանավորումը երկարաձգելու համար. դատարանը, բնականաբար, բավարարել է միջնորդությունը, եւ Բազեյանը մինչեւ 2024 թվականի հունվարի 23-ը կշարունակի մնալ կալանքի տակ:
Իշխանությունն ինչ կազմով, ինչ տեսքով էլ գնա ընտրության՝ առաջ է քաշելու երկու գաղափար՝ «Խաղաղություն» և «Արդարության վերականգնում»։ Նիկոլի հրապարակային վերջին բոլոր ելույթները դրա մասին են, և ըստ էության նա նախընտրական փուլում է։ Նա ուրիշ ասելիք չունի։
«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ որոշ տեղեկությունների Ռուսաստանի որոշ շրջանակներ լրջագույնս մտահոգվել են այն հարցով, որ մի շարք հայ իշխանավորներ ու գործարարներ, ունենալով մեծ բիզնեսներ Ռուսաստանում, զբաղված են հակառուսական ակտիվ քարոզչությամբ: Այդպիսի ամենակառկառուն դեմքերից մեկը Գագիկ Մելքոնյանն է` ՔՊ-ական պատգամավոր, որը նախկին իշխանությունների` Ռոբերտ Քոչարյանի օրօք, դարձել էր գեներալ-լեյտենանտ:
Հրադադարի ավարտվելու ժամկետից մեկ ժամ առաջ՝ տեղի ժամանակով առավոտյան 6։00-ին, Իսրայելը հայտարարել էր, որ Գազայից արձակված հրթիռ է կալանել։
ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարթ Այդի հետ:
ՀՀ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը վերջին շրջանում հաճախ է հայտնվում մամուլի ուշադրության կենտրոնում՝ սկանդալային պատմություններով։
44-օրյա պատերազմից ի վեր, Բաքվի բանտերում, տարբեր հաշվարկներով 8-9 տասնյակ գերեվարված հայեր կան:
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ դատարանը Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի պրոռեկտոր, քաղաքական գիտությունների թեկնածու, ՀայաՔվեի նախաձեռնող խմբի անդամ Ցոլակ Ակոպյանի նկատմամբ կիրառել է վարչական հսկողություն խափանման միջոցը՝ զազրելիության աստիճանի շինծու քրեական գործով։
ՌԴ Գերագույն դատարանը ԼԳԲՏ միջազգային հասարակական շարժումը ճանաչել է ծայրահեղական կազմակերպություն և արգելել Ռուսաստանում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մհեր Ստեփանյանը հայրենատեր հայ է, ում ձեռքը կոտրել էին նիկոլի աթոռը ինքնամոռաց պաշտպանող կարմիր բերետավորները՝ անհամաչափ ուժի կիրառելով։
«Կարմիր գծերի» իսպառ վերացման համար պայքարելու նպատակով ժամանակին մի այսպիսի նախաձեռնություն էր գործում՝ «Դուրս մեր գրպանից»։ Շարժման մասնակիցները մի պահ նույնիսկ բոյկոտում էին «կարմիր գծերը», հրաժարվում վճարումներ կատարել։
Վրաստանում վարկերի պահանջարկն աճում է, գրում է radiotavisupleba.ge լրատվականը:
Լսեցի, որ Բրյուսըվի նախկին պրոռեկտոր ու նախկին դեկան Ցոլակ Ակոպյանին ձերբակալել ու կոռուպցիոն հակադատարան կալանքի են տարել՝ 4-5 տարի առաջ ինչ-որ վեդըմըսծներում ինչ-որ գնահատականներ դնելու համար։
Վերջերս կայացած «սիրելի վարչապետ» 9 ժամանոց շոուն Փաշինյանի կողմից կրկին օգտագործվեց Արցախի հարցով «Նախկիններն են մեղավոր» անհեթեթությունը վերակենդանացնելու համար: Եվ կրկին ապարդյուն, որովհետև «Լեռնային Ղարաբաղը լուծարվել է դեռևս 2016թ.-ին» նորովի փաթեթավորված կեղծիքը, որ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո Նիկոլի տիտանական զեղծարարությունների էպիկենտրոնում է, չի կարող հիմնավորվել, ապացուցվել կամ ճշմարտություն դառնալ: