Պեսկովն անդրադարձել է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ստորագրված համագործակցության ծրագրին

Մեկնաբանելով Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ստորագրված պաշտպանության ոլորտում 2023-2024թթ. համագործակցության ծրագրի մասին լուրը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է.

«Հայաստանն ինքնիշխան երկիր է, որը երկկողմ հարաբերություններ է զարգացնում այն պետությունների հետ, որոնց հետ նպատակահարմար է գտնում։ Մենք Հայաստանի հետ մեր հարաբերություններն ունենք։ Եվ, անշուշտ, Հայաստանը բարեկամ երկիր է, այն մեր դաշնակիցն է։ Մենք շարունակելու ենք զարգացնել մեր դաշնակցային հարաբերությունները»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին Լոնդոնում տեղի են ունեցել հայ-բրիտանական 6-րդ պաշտպանական ռազմավարական խորհրդակցությունները, որի արդյունքում ստորագրվել է պաշտպանության ոլորտում հայ-բրիտանական համագործակցության 2023-2024 թթ. ծրագիրը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930