«168 ժամի» ներկայացուցչի միջնորդությունը՝ Տիգրան Ավինյանի գործով հայցային վաղեմության հիմքով գործը կարճելու մասին, մերժվել է

Նոյեմբերի 8-ին  Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրում՝ դատավոր Էդուարդ Ամալյանի նախագահությամբ, շարունակվում էր «Տիգրան Ավինյանն՝ ընդդեմ Դավիթ Սարգսյանի և «168 ժամի»» քաղաքացիական գործով նախնական դատական նիստը:

Այդ նիստի ընթացքում պատասխանող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը միջնորդություն ներկայացրեց վարույթը կարճել հայցային վաղեմության հիմքով։

Հայցվոր կողմի ներկայացուցիչ, փաստաբան Հարություն Հարությունյանը դեմ էր միջնորդությանը ու դատարանին խնդրեց ամբողջությամբ մերժել այն։

Դավիթ Սարգսյանի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը նույնպես պնդեց` հայցի առարկայի փոփոխության պայմաններում ողջ ծավալով կիրառելի է հայցային վաղեմությունը, քանի որ հայցվոր կողմը ըստ էության բերել է նոր պահանջ, իսկ դրանց վերաբերյալ մեկամսյա ժամկետը լրացել է։

Կարդացեք նաև

Այսօր հայտնի դարձավ, որ դատարանը իր՝ 28.11.2023թ. կայացված որոշմամբ պատասխանող «168 ժամ» ՍՊԸ-ի ներկայացուցչի միջնորդությունը՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին, մերժել է, և որոշվել է քաղաքացիական գործի քննությունը վերսկսել ու նշանակել նախնական դատական նիստ: Այն կկայանա 2024թ. փետրվարի 9-ին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս