Արցախցիներին տնից զրկածները քարոզարշավ են անում արցախցիներին թոշակ տալու հաշվին

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանն այսօր Կառավարության նիստում ներկայացրեց որոշում, որով առանձին ընթացակարգով սահմանվում է փախստականի կարգավիճակ ունեցող անձանց՝ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու, վերահաշվարկելու, կենսաթոշակի տեսակը փոխելու, վճարելու առանձնահատկությունները:

Փոխնախարարը ներկայացրեց որոշմամբ նախատեսվող որոշ մանրամասներ, ըստ այդմ, փախստական ճանաչված անձը, ում կենսաթոշակի գործն առկա է Արցախի Հանրապետության կենսաթոշակային բազայում, կարող է օրենքով կենսաթոշակ նշանակելու համար ներկայացնել առցանց դիմում մինչև 2024-ի հունիսի 1-ը:

«Դիմումը մինչև 2024-ի հունիսի 1-ը ներկայացնելու դեպքում կենսաթոշակի իրավունքը չի վերանայվում, սակայն կենսաթոշակի չափը հաշվարկվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Կենսաթոշակը նշանակվում է ոչ շուտ, քան 2023-ի հոկտեմբերի 1-ից»,- նշեց Դավիթ Խաչատրյանը։

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս կարգավորումներից հետո, ինչ-որ իքս պահից սկսած Արցախի բռնի տեղահանված և ՀՀ քաղաքացի հանդիսացող շահառուները սովորական ընթացակարգով կստանան թոշակներ։ Վերջում հիշեցրեց, որ անկախիկ գումարով որևէ թոշակի տրամադրում չպետք է լինի։

Կարդացեք նաև

«Հուսամ, բոլորն ունեն բանկային քարտեր, և այդ առումով խնդիրներ չի առաջանա»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս