«Լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանն՝ ընդդեմ Դիանա Մարտիրոսյանի» գործով առաջին դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Այսօր մեկնարկում է Հռիփսիմե Ջեբեջյանի գործով առաջին դատական նիստը՝ ընդդեմ Դիանա Մարտիրոսյանի:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի՝ լրագրողների մասնակցությամբ վերջին ասուլիսից հետո իսկական արշավ էր սկսվել Aravot.am կայքի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի և NewDay.am կայքի հիմնադիր Անի Գևորգյանի նկատմամբ, որոնք ուղեկցվում էին սպառնալիքով, հաշվեհարդարի կոչերով, հայհոյանքներով ու անձնական վիրավորանքներով:
Դիանա Մարտիրոսյանը մեկն էր այն օգտատերերից, որ սպառնացել էր՝ «Ոնց քեզ կգցեի քացուս տակ, այ լիրբ…»:
Լրագրողը դատական հայցով պահանջում է ներողություն, նաև նյութական փոխհատուցում: Այս և լրագրող Անի Գևորգյանի գործերը դատական աննախադեպ հայցեր են, որովհետև մինչ այդ լրագրողները փորձ չեն արել դատարանի միջոցով պաշտպանել իրենց պատիվն ու արժանապատվությունը նման ոտնձգություններից:
Դատական նիստի սկզբում հայտնի դարձավ, որ պատասխանող Դիանա Մարտիրոսյանը գրությամբ դատարանին խնդրել է դատական նիստերն անցկացնել առանց իր ներկայության:
Նիստին ներկա Հռիփսիմե Ջեբեջյանն ու վերջինիս պաշտպան Շուշան Ավետիսյանը չառարկեցին: Հայցվոր կողմը նաև դատարանին բացարկի միջնորդություն հայտնելու միջնորդություն չուներ:
Մանրամասները՝ տեսանյութում: