Հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը մեկնարկել է

Իջևան-Ղազախ սահմանագծին մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հանդիպումը։ Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Հիշեցնենք, որ հանձնաժողովները հայկական կողմից գլխավորում է Մհեր Գրիգորյանը, իսկ ադրբեջանական կողմից՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։ Նրանք պայմանավորվել էին հանդիպել հայ-ադրբեջանական սահմանագծի Իջևան-Ղազախ հատվածում։

Ինչպես երեկ փոխանցել էին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, հանդիպմանը մասնակցում են ոչ միայն երկու երկրների փոխվարչապետերը, այլև հանձնաժողովների մյուս անդամները:

Ադրբեջանից ուղիղ, այդ թվում՝ սահմանին բանակցելու առաջարկ էր հնչել, ինչին ի պաստասխան Երևանից հայտարարեցին, թե առաջարկում են պետական սահմանին անցկացնել սահմանազատման հանձնաժողովների նիստը։ Այդ հանձնաժողովները ղեկավարում են Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերը։ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևն սահմանին բանակցելու փորձ արդեն իսկ ունեն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930