Բաժիններ՝

Իսրայելը հայտարարել է, որ Երուսաղեմում հրաձգություն իրականացնողները ՀԱՄԱՍ-ի անդամներ էին․ զոհերի թիվը հասել է 3-ի

Երուսաղեմում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է 3-ի։ Հիվանդանոցում ստացած վիրավորումներից մահացել է մոտ 60 տարեկան մի կին։ Վիրավորների թիվը 5 է։ Այս մասին հաղորդում է The Jerusalem Post պարբերականը։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Երուսաղեմի մուտքի մոտ առավոտյան տեղի ունեցած հրաձգության հետևանքով 2 մարդ զոհվել է, 7 մարդ՝ վիրավորվել։ Երկու հրաձիգներից մեկը սպանվել է անվտանգության ուժերի կողմից, մյուսը՝ դեպքի վայրում գտնվող քաղաքացիական անձի։

Իսրայելը հայտարարել է, որ ահաբեկիչները եղել են արևելյան Երուսաղեմից երկու եղբայր, որոնք կապված են պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հետ։ Եղբայրներից մեկը 2010-2020 թվականներին բանտարկված է եղել Իսրայելում՝ Գազայում ահաբեկչական գործողություններ իրականացնելու մտադրության համար, իսկ մյուս եղբայրը բանտարկված է եղել 2014 թվականին՝ ահաբեկչական գործունեության համար։

Ըստ The Jerusalem Post-ի՝ երկու ահաբեկիչների մեքենայում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զինամթերք։

Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել հրադադարը ևս մեկ օրով երկարաձգելու շուրջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս