Իրավապահ համակարգում ներքին տարաձայնություն է ձեւավորվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռան միջադեպով: Բանն այն է, որ իրավապահները մեկը մյուսի վրա են գցում ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի որդուն ժամանակին ձերբակալելու եւ իրավապահ մարմիններին ներկայացնելու հարցը:
«Այս իրավիճակում կարող եմ ասել, որ իրավական գործընթացները որոշակի զսպող, հակակշռող մեխանիզմներ են քաղաքական գործընթացներին, և Ադրբեջանն էլ, գիտակցելով, որ հարցի չլուծումը կհանգեցնի խնդիրների՝ իրավական ճանապարհով հանգուցալուծման, ավելի նորմալ դիրքերից հանդես կգա քաղաքական գործընթացներում: Այս իրավական մեխանիզմի սպառնալիքը, կարծում եմ, ավելի կառավարելի է դարձնում Ադրբեջանի վարքը քաղաքական գործընթացներում ևս, և եթե մենք չօգտվենք իրավական գործիքներից, կարծում եմ, քաղաքական գործընթացները կլինեն վայրի, որտեղ հայկական շահն ամբողջովին անտեսված կլինի»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում երեկ հյուրընկալվել էր Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, ով ինքն էր ցանկություն հայտնել ներկայանալու:
Օրերս հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում քննարկվել է քաղաքական դպրոց բացելու հարցը։
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով բոլոր կողմերը միջնորդություն են ներկայացրել դատարան, որ չեն ցանկանում՝ դատական նիստերը կայանան Սյունիքի մարզի Սիսիանի նստավայրում:
#ՀԻՄԱ. Մերձավոր Արևելքի արաբական երկրների հայ համայնքները. արդի միտումներ և փոխակերպումներ
Քիսինջերի հիմնադրած Kissinger Associates աշխարհաքաղաքական խորհրդատվական ընկերությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ նա մահացել է Կոնեկտիկուտի իր տանը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան երկկողմ օրակարգին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ և բազմակողմ հարթակներում առկա համագործակցության ու դրա ընդլայնման հեռանկարների շուրջ։
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Մհեր Գրիգորյանը նշանակվել է Եվրասիական վերաապահովագրական ընկերության կառավարիչների խորհրդի անդամ։ Այս մասին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իհարկե, միջին վիճակագրական հայկական քաղաքական պատկերացումը ԱՄՆ ու Բրիտանիա ասելով ընկալում է մեկ սիրտ ու մեկ հոգի:
Ֆրանսիայի կառավարության անդամներն այլևս չեն կարողանա օգտվել WhatsApp, Telegram և Signal մեսենջերներից։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով BFMTV հեռուստաալիքին, համապատասխան շրջաբերականը ստորագրել է երկրի վարչապետ Էլիզաբեթ Բորնը։
Արմատներով թուրք և ամերիկացի Նոբելյան մրցանակակիր, կենսաքիմիկոս Ազիզ Սանջարն ընտրվել է Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր անդամ:
Նոյեմբերի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։ Հանդիպումը կայացել է ք. Սկոպյեում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Աշխարհի խոշորագույն այսբերգը` A23a-ն՝ 4200 քառակուսի մետր մակերեսով, 2023 թվականի նոյեմբերի կեսերին դրեյֆի պատճառով դուրս է եկել Հարավային օվկիանոսի բաց ջրեր: Դրա հետևանքով առաջիկա ամիսներին այն կսկսի սրընթաց քայքայվել և կարող է անհետանալ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ Արկտիկայի և Անտարկտիկայի գիտահետազոտական ինստիտուտի մամուլի ծառայությունը:
Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է, որպեսզի հակաարցախյան քաղաքականությամբ ինքը չլինի միակը կամ ամենանողկալին։ Նրան պետք է, որպեսզի Արցախի հանդեպ իր ուրացումը կիսեն հնարավորինս մեծ թվով պաշտոնյաներ։ Ոչ միայն համազգային անեծքը կիսելու, այլ հնարավոր պատասխանատվության դեպքում գնդակահարության պատի տակ միայնակ չկանգնելու համար։
Էրդողանը, հիշատակելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, ասել է, որ Իսրայելի վարչապետն իր անունը պատմության մեջ գրել է որպես «Գազայի դահիճ» և պատասխանատվության է ենթարկվելու օրենքի առաջ։
Նիստի օրակարգում են լինելու նաև Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումների դեմ իրականացվող գործողություններին վերաբերող մի շարք հարցեր:
F-16-ների մատակարարումն Ուկրաինա «արծաթե փամփուշտ չէ», որը հիմնովին կփոխի իրավիճակը մարտադաշտում, դրանց մատակարարման ժամկետներն անհայտ են և կախված են օդաչուների պատրաստության ժամկետներից, մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ԱԳ նախարարների մակարդակով Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստից հետո։ Նա կոչ է արել «պատրաստվել երկար ու դժվարին մարտերի»։
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին Եվրասիական վերաապահովագրական ընկերության կառավարիչների խորհրդի անդամ նշանակելու մասին․
Թշնամու հետ ուժային հավասարակշռության այսպիսի խախտման պայմաններում ադրբեջանական զինուժը հայկական տարածքներից դուրս չի գա, ուստի պատրանքներին տուրք տալու փոխարեն, անհրաժեշտ է տեսլական, ծրագիր ունենալ ու դրանով առաջ շարժվել: Իր տոլեգրամ ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի համանախագահությամբ մեկնարկել են ԵՄ Տնտեսական և ներդրումային պլատֆորմի աշխատանքները: Հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
Պատիվ ունեմ խմբակցությունից հայտնում են՝ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 18։00-ին, քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը առցանց հարթակում կպատասխանի քաղաքացիների հարցերից ընտրված 5-ին․
Նոյեմբերի 29-ին Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդեռլանդների Թագավորության ԱԳ նախարար Հանկը Բրուինս Սլոթի հետ: Այս մասին հայտնու են ՀՀ ԱԳՆ-ից։
Խնդիրը բանակցային բովանդակության անմիջնորդ ռեժիմն է, որում Նիկոլ Փաշինյանը կարող է անկաշկանդ կնքել այնպիսի համաձայնություններ կամ ստանձնել այնպիսի պարտավորություններ, որոնք միջնորդների ներկայությամբ հնարավոր չի լինի։ Հատկապես այն արտահոսքից հետո, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անկեղծացել էր, որ Փաշինյան-Ալիև հանդիպումներում միայն ինքն է պաշտպանում Արցախի շահերը, Նիկոլ Փաշինյանի համար երրորդ ականջը կարող է խնդրահարույց լինել։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի ներկայացուցիչը հերքել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսքերը երկրի՝ ԵՄ հնարավոր վերադարձի վերաբերյալ։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի ճանապարհին է և կմիանա այն ժամանակ, երբ դաշինքի անդամները վստահ լինեն, որ նա համապատասխանում է անդամակցության պայմաններին։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Պապ թագավորը հակաեկեղեցական գործիչ չի եղել, դա իրականությանը չի համապատասխանում այնպես, ինչպես իրականության հետ կապ չունի այն պնդումը, թե Պապ թագավորի օրոք է հայ եկեղեցին անկախացել և դարձել ինքնուրույն, ուստի, նման պնդումներ անելիս պետք չէ հիմնվել բացառապես Փավստոս Բուզանդի պատմության վրա։
Լեհ փոխադրողները պատրաստվում են ցուրտ պայմաններում Ուկրաինայի հետ սահմանային անցումների երկար շրջափակման, նրանց համար ապաստանի համար տաք բեռնարկղեր են տեղադրվել։
Լատվիան չի նախատեսում փակել բոլոր սահմանային անցակետերը Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին։ Վերջին շրջանում անօրինական միգրացիայի հոսքը նվազել է։ Այդ մասին հայտարարել է Լատվիայի ՆԳ նախարար Ռիխարդս Կոզլովսկիսը։