Բաժիններ՝

Երուսաղեմում հրաձգություն է տեղի ունեցել․ կա 2 զոհ, 7 վիրավոր

Երուսաղեմի մուտքի մոտ առավոտյան հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով 2 մարդ զոհվել է, 7 մարդ՝ վիրավորվել։ Վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին հաղորդում է The Jerusalem Post պարբերականը։

Սպանվածներն են 24-ամյա մի կին և 73-ամյա մի տղամարդ։ Ըստ ոստիկանության՝ արևելյան Երուսաղեմից երկու ահաբեկիչներ, զինված M16 հրացանով և ատրճանակով, առավոտյան եկել են քաղաքի արևմտյան մուտքի մոտ և սկսել են կրակել մոտակա կանգառում գտնվող քաղաքացիական անձանց վրա։ Երկու հրաձիգներից մեկը սպանվել է անվտանգության ուժերի կողմից, մյուսը՝ դեպքի վայրում գտնվող քաղաքացիական անձի։

Ոստիկանությունը շղթայել է տարածքը և որոնումներ սկսել՝ համոզվելու, որ այլ հարձակվողներ չկան։ Դեպի Երուսաղեմ մայրուղիներից մեկը փակվել է։

Իսրայելում ԱՄՆ դեսպանը, ինչպես նաև Եվրամիության դեսպանը դատապարտել են ահաբեկչական հարձակումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930