Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում հայտնեց, որ հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հանդիպման ժամանակ ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների առաջարկը, այն է՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծել ապառազմականացված գոտի, միջազգային երաշխիքներով, որի արդյունքում նման մասշտաբի պաշտպանության բանակ ունենալու կարիք Լեռնային Ղարաբաղը կարող է և չունենալ: Փաշինյանը նաև ասաց, որ Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտու վերաբերյալ ևս նման առաջարկ է արվել․
Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը վաղ առավոտյան ձերբակալվել է։
Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանության նախապատրաստության շրջանակներում Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրում է Լեռնային Ղարաբաղում բանակ ունենալու մեջ։
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության՝ Հայաստանի առաջարկած հնարավորությունից Ալիևը հրաժարվել է։
«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը հակոտնյա գործողությունների և հայտարարությունների մեջ է մտնում նաև Լաչինի միջանցքի շուրջ արդեն երկար ժամանակ Ադրբեջանի կողմից զարգացվող մանիպուլյատիվ խոսույթը և փորձը՝ զուգահեռներ գծել Լաչինի միջանցքի և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսված տարածաշրջանային բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման միջև»,- Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Ինչու են փող ծախսել և այլընտրանքային ճանապարհը կառուցել ադրբեջանական անմիջական դիտման ներքո. Թաթոյան
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը, մինչև օրակարգում ընդգրկված զեկուցվող հարցերի քննարկմանն անցնելը, անդրադարձավ նոյեմբերի 8-ի Իլհամ Ալիևի հայտարարություններին: Ադրբեջանի նախագահի հնչեցրած մեղադրանքներին, թե Հայաստանը բազմաթիվ պայմանավորվածություններ է խախտում, Նիկոլ Փաշինյանը ելույթից երկու օր անց հակադարձեց, թե Ադրբեջանն է մի շարք պայմանավորվածություններ խախտում, այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված․
«Ադրբեջանի կողմից եռակողմ և այլ ձևաչափերով ընդունված հայտարարությունների և պայմանավորվածությունների խախտումները քրոնիկ բնույթ ունեն»,- Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, ապա հերթով թվարկեց արձանագրված խախտումները.
Կառավարության այսօրվա նիստը Նիկոլ Փաշինյանը սկսեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի արված հայտարարությունների անդրադարձով։
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագայում հնարավոր ստորագրվելիք խաղաղության պայմանագրի համար ՄԱԿ-ի մշտական անդամ երկրներից երաշխավորների կարիք է տեսնում:
Կառավարության նիստը` ՈւՂԻՂ
Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ հիշատակված՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցը, մասնակցելով մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելության համար հայտարարված մրցույթին, չի հաղթահարել բարեվարքության ստուգատեսը և ազատված է եղել աշխատանքից:
Արման Թաթոյանն ամփոփում է Սյունիքի մարզ կատարած փաստահավաք առաքելության արդյունքները. ՈւՂԻՂ
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը հայտարարել Է, որ Ինդոնեզիա եւ Կամբոջա կատարելիք իր ուղեւորության ընթացքում կկայանա Կորեայի Հանրապետության, ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի եռակողմ գագաթնաժողովը բազմակողմ համաժողովների հարթակներում:
ՀՀ գլխավոր դատախազի` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանը նոյեմբերի 9-ին ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի Եվրոպայի և Ասիայի ծրագրերի տնօրեն Ջեյմս Ափլգեյթի գլխավորած պատվիրակությանը:
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանին նոյեմբերի 9-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեն:
ԵՄ մարդու իրավունքների հարցերով հատուկ հանձնակատար Իմոն Գիլմորի հետ հանդիպման ընթացքում Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակը, ի թիվս այլնի՝ ընտանիքում բռնության դեմ պայքարի, կանանց տնտեսական հզորացման ու իրավազորման, խտրականության դեմ պայքարի հարցերում մարտահրավերները:
Քննարկել ենք Հարավային Կովկասում ու Հայաստանի շուրջ առկա անվտանգային մարտահրավերներն և մտքեր ենք փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային ու տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի նաև Փարիզի խաղաղության հինգերորդ համաժողովին:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է «Արգիշտի Քյարամյանին ուղղված խոսքս որոշ մարդկանց կողմից ընկալվել է որպես ընտանիքին հասցված վիրավորանք, ինչն իրականությանը չի համապատասխանում:
Շրի Լանկայում թեյի արտադրությունը, ինչպես սպասվում է, 2023 թվականին կաճի մինչեւ 300 միլիոն կիլոգրամ՝ պարարատանյութերի եւ ագրոքիմիկատների օգտագործման հաշվին:
Խորհրդարանում քննարկվում է 2023թ. պետական բյուջեի նախագիծը։ Քննարկումները հիմնականում անցնում են ծույլ, անդեմ մթնոլորտում։ Խորհրդարանական դինջ քննարկումների մասին պատմող լրահոսը, սակայն, բավական աշխույժ է․ այսինչ նախարարության ծախսերն ավելացել են այսքան միլիոն դրամով, այնինչ գերատեսչության ֆինանսավորումը բարձրացվել է այսքան տասնյակ միլիոնով, ուժային այսինչ կառույցի պարգևավճարները կազմելու են այսքան հարյուր միլիոն դրամ…
Իտալացի հնագետները Տոսկանայում հայտնաբերել են 24 հրաշալիորեն պահպանված բրոնզե արձաններ, որոնք, ամենայն հավանականությամբ, թվագրվում են հին Հռոմի ժամանակաշրջանին:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
ԱՄՆ-ի Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում քվեարկությունն ավարտվել Է:
«Քանի՞ կոպեկ արժե մեր այստեղի ապրելը, եթե չենք կարողանալու արցախահայի կյանքի իրավունքն ապահովել, երաշխավորել իր կյանքն այնտեղ: Քանի՞ կոպեկ արժե մեր գոյությունը այն իրականության մեջ, որտեղ չեն լինելու Արցախը, արցախահայությունը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը «Թվիթեր»-ի իր էջի գրառմամբ անհրաժեշտ է համարել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորող խաղաղության արդար պայմանագիրը։
Հետաքրքիր իրադարձությունների պակաս իրավական համակարգում չկա: 168.am-ը, օրինակ, տեղեկություն ստացավ, որ վերջերս դատախազների ատեստավորման քննությունը չի հաղթահարել Շիրակի մարզի դատախազի տեղակալ Հովհաննես Պողոսյանը:
Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմական գործողությունների դադարեցման նպատակով 2020 թ. նոյեմբերի 9-ին ընդունված հայտարարությունը շարունակում է Հայաստանը, Արցախն ու հայ ժողովրդի ազգային-պետական շահերը պահել թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական տանդեմի ուղիղ սպառնալիքի տակ:
Եվրոպական միության (ԵՄ) խորհուրդը որոշել է մինչև 2023-ի նոյեմբերի 12-ը երկարացնել Թուրքիայի նկատմամբ 2 տարի առաջ սահմանած մասնակի պատժամիջոցները: