
«ՀԱՊԿ-ն ու ՌԴ-ն ոչ միայն չեն գնում Հայաստանից, այլ գալիս են Հայաստան․ «քաղաքական ղազագիր» ընդունած պատրաստվեք». Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլականներն երկու ամիս շարունակ իրար հերթ չտալով պնդում էին, թե ՀԱՊԿ-ն հեռանում է Հայաստանից։
Այսօր ՀԱՊԿ-ի մոլի հակառակորդ, միաժամանակ «նախագահող» Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վ.Պուտինի հետ ու քննարկել նոյեմբերի 23-ին Երեւանում կայանալիք ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովի մանրամասները։
Փաստորեն ՀԱՊԿ-ն ու ՌԴ-ն ոչ միայն չեն գնում Հայաստանից, այլ գալիս են Հայաստան, իսկ Փաշինյանն ու իր թիմն արդեն սրտատրոպ սպասում են ՀԱՊԿ-ին։
Ո՞վ էր ձեր լեզվից քաշում ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի դեմ ելույթներ ունենալ, որ հիմա էլ «քաղաքական ղազագիր» ընդունած պատրաստվեք Երևանում ՀԱՊԿ գագաթաժողովին։
Քանի՞ կոպեկի արժեք ունի ձեր խոսքը։
Նույնիսկ «30 արծաթ» չկա»։