Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց, որ քիչ է պայմանավորվածություններ ստորագրելը, դրանք պետք է կատարվեն և այդ առումովշատ կարևոր է, որ միջազգային մոնիտորինգի մեխանիզմը լինի:
Վիգեն Հակոբյանի գնահատմամբ՝ առհասարակ, ցանկացած փաստաթուղթ, որը կստորագրվի, մեռելածին է լինելու, քանի որ դրա ստորագրումը մեր տարածաշրջանում վերածվել է երկու մրցակից բևեռների միջև պայքարի:
«Եթե Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, ինչո՞ւ է Ադրբեջանը դիրքեր տեղադրել ԼՂ շուրջ և ինչո՞ւ են կրակում ԼՂ վրա: Սա շատ կարևոր հարց է, որի բովանդակային պատասխանը պետք է միջազգային հանրությունը ստանա: Մենք դեմ չենք, որ ԼՂ հարցը լուծվի կամ լուծված լինի, մենք ասում ենք, որ այդ լուծումը, առաջին հերթին, պետք է տեսնեն, զգան, ընդունեն […]
Փաշինյանն ասաց, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ընդունում են 1991թ. սահմանը, դրանով իսկ ֆիքսում է, որ Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի տարածքները.
Մեծ է հավանականությունը, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունն առաջիկա 10 տարիներին կդառնա առաջին երկիրն աշխարհում տնտեսական ցուցանիշներով:
«Եթե մենք գնում ենք տարածաշրջանում խաղաղություն հաստատելու օրակարգը սպասարկելու, իսկ իմ կարծիքով՝ մենք պետք է գնանք այդ ճանապարհով, ասել, որ գիտեք՝ ինչ, ադրբեջանցիները հայաստանցիների հետ պիտի չշփվեն և հայաստանցիներն էլ՝ ադրբեջանցիների, այդքան էլ ճիշտ չէ»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծեց՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստում չկա որևէ նախադասություն, որից բխում է, որ ՀՀ օրենսդրությամբ պիտի չգործեն այդ ճանապարհները, իսկ Ադրբեջանի ճանապարհներն, ըստ նրա՝ պետք է գործեն Ադրբեջանի օրենսդրությամբ:
Ֆրանսիայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 11-ին հանդիպել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ:
Նիկոլ Փաշինյանը պատասխանում է Հանրային Հ/Ը հարցերին. ՈՒՂԻՂ
2020 թվականի պատերազմից 2 տարի անց մոտ մեկ ամիս 168.am-ն առանձին-առանձին ներկայացրել է 44-օրյա պատերազմի ուշագրավ օրերը, մասնավորապես, երկրի ղեկավարության, իշխանական շրջանակների հայտարարությունների, հարցազրույցների, ֆեյսբուքյան գրառումների առումով, որոնց հատկապես այսօր արժե հետադարձ հայացք գցել՝ հասկանալու համար բազմաթիվ երևույթներ:
Ինչպես «Թուրան»-ին հայտնել է «Պաշտպանության գիծ» իրավապաշտպան կազմակերպության անդամ Զաֆար Ահմեդովը, Բաքվի կենտրոնում բողոքի ակցիայի ժամանակ մոտ 150 մարդ է բերման ենթարկվել:
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ-AKP) մոտ կանգնած ուղեղային կենտրոններից Քաղաքականության, տնտեսության և հասարակության ուսումնասիրության հիմնադրամի (SETA) գլխավոր համակարգող, պրոֆեսոր Բուրհանեթթին Դուրանը «Իշխանության լինելու 20 տարվա գաղտնիքը, առաջարկներ հետագայի համար» վերնագրով հոդված է հրապարակել։
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովն այսօր՝ նոյեմբերի 11-ին, հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Ֆիննական Fingrid էլեկտրական ցանցերի ընկերությունը հաջորդ ամսվանից պետական ու մասնավոր հատվածի կազմակերպություններին իր աջակցությունն է առաջարկում՝ առաջիկա ձմռան համար էլեկտրաէներգիայի հնարավոր դեֆիցիտը կանխելու նպատակով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Որևէ զարմանալու բանչկա, նրա ելույթն ունիընդամենը մեկ նպատակ՝ գալիք արհավիրքներից, երբ դրանք լինեն, կանգնի և ասի՝ ինչպես ես ասել էի նոյեմբերի 10-ի Կառավարության նիստում, ես այդ մասին զգուշացրել էի։ Ավելին ասեմ՝ Նիկոլ Փաշինյանը երկու ելույթ է գրել՝ մեկը՝ Կառավարության նոյեմբերի 10-ի ելույթն է, մյուսը՝ այն, որը կունենա արհավիրքից հետո»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Մամիջանյանը՝ շեշտելով՝ Փաշինյանի երեկվա ելույթը ներքին սպառման համար էր, մեղավորներ կարգելու մասին և ոչ ավելին։
Հյուսիսային Եվրոպայի երկրները կշարունակեն աջակցել Կիեւին ընդհուպ մինչեւ ռուսական զորքերի դուրսբերումն Ուկրաինայի տարածից:
Հարավային Կովկասում Իրանի նոր դերակատարությունը՝ ՀՀ անվտանգության շուրջ դրված կարմիր գծերը, հակաիրանական վտանգավոր տրամադրություններ է հրահրում Իրանի դեմ տարածաշրջանային ու արտատարածաշրջանային ուժերի կողմից: Միացյալ Նահանգներ-Իրանի Իսլամական Հանրապետություն դիվանագիտական փոխհրաձգությունն ինտենսիվանում է Թեհրան-Բաքու լարմանը զուգահեռ:
Երկուշաբթի կայացած հանրահավաքի ընթացքում Դոնալդ Թրամփն ասել էր, որ պատրաստվում է «շատ մեծ հայտարարություն» անել:
«Խոսքը ռեցեսիայի մասին է: Ես նաեւ տեսնում եմ, թե ինչ են ասում եւ անում կենտրոնական բանկերը»,-ընդգծել է նախարարը:
Քննարկվել են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքը, զարգացման և ընդլայնման հնարավորությունները:
ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստերը, որոնք նրա մահվանից հետո վերսկսվել էին այս տարվա փետրվարից, ակտիվ ընթանում են։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 11-ին հերթական նիստն է գումարել։
Եվրահանձնաժողովը նաև կանխատեսել է, որ 2023 թ.-ին գործազրկությունը կաճի՝ եվրագոտում հասնելով մինչև 7,2 տոկոսի, իսկ ԵՄ-ում՝ 6,5 տոկոսի:
Չնայած դրան, համաձայնագրի պետություններն իրավունք ունեն ժամանակավոր հսկողություն սահմանելու իրենց սահմաններին լուրջ սպառանալիքների դեպքում:
Արցախի Հանրապետությունում 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին համախառն ներքին արդյունքի իրական աճի տեմպը կազմել է 18,2 տոկոս:
Հիշյալ ձեռնարկությունում կաշխատեն վրացի եւ լեհ մասնագետներն անօդաչուների ստեղծման նպատակով
Նոյեմբերի 9-ին Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Իշխանություն 2» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան։
Ըստ Արատի և առաքինության նախարարության խոսնակ Մոհամմեդ Աքիֆի՝ վերջին 15 ամիսների ընթացքում, չնայած գործադրված ջանքերին, մարդիկ զբոսայգիներում չեն պահպանում Շարիաթի օրենքները:
ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի բանակցություններն ուղղված են երկրների միջեւ հարաբերություններում ռիսկերի նվազեցմանը, բայց Ուկրաինայի վերաբերյալ հարցեր չեն քննարկվում:
Ամիսներ առաջ իշխանական շրջանակներն ակտիվորեն տարածում էին լուրը, թե մայիսի 25-ին, Երևանի ժամանակով 22:35-ին ԱՄՆ-ի Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից Space X ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը, և, որ արբանյակից արված լուսանկարները կօգտագործվեն նաև սահմանների պաշտպանության համար։