Արմեն Գրիգորյանը լիտվացի պաշտոնյաներին ներկայացրել է Հայաստանի շուրջ առկա անվտանգային մարտահրավերները

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Լիտվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Լիտվայի Ազգային անվտանգության նախագահի գլխավոր խորհրդատու Կեստուտիս Բուդրիսի, Լիտվայի վարչապետի՝ Արևելյան հարևանության և ժողովրդավարության խթանման հարցերով խորհրդատու Գալինա Վաշչենկայտեի և Լիտվայի Արտաքին գործերի փոխնախարար Մանտաս Ադոմենասի հետ:

Արմեն Գրիգորյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Քննարկել ենք Հարավային Կովկասում ու Հայաստանի շուրջ առկա անվտանգային մարտահրավերներն և մտքեր ենք փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային ու տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ Վերոնշյալի շրջանակներում զրուցակիցներին եմ ներկայացրել Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված անվտանգային մարտահրավերները և դրանց լուծման ուղղությամբ Հայաստանի տեսակետներն ու դիրքորոշումները»,- գրել է Գրիգորյանը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-լիտվական երկկողմ օրակարգին վերաբերող մի շարք հարցերի և մտքեր փոխանակել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ: Գոհունակությամբ ընդգծել են վերջին շրջանում առավել ակտիվացած Հայաստան-Լիտվա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930