Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Փարիզում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 10-ից աշխատանքային այցով կգտնվի Փարիզում: Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

Այցի շրջանակներում նախատեսված է նախարար Միրզոյանի հանդիպումը Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի և ֆրանսիացի այլ գործընկերների հետ:

ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի նաև Փարիզի խաղաղության հինգերորդ համաժողովին:

Տեսանյութեր

Լրահոս