Forbes.ru-ն հղում կատարելով ՌԴ մաքսային ծառայությանը, գրել է, որ, վրաց-ռուսական Վերին Լարսի անցակետում սեպտեմբերի 22-ի առավոտյան ժամը 06:00-ի դրությամբ Ռուսաստանից Վրաստան է մուտք գործել օրական 1 511 ավտոմեքենա։
«Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի գործողությունները Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ» հարցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը նշել է. «Հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ, իսկ ուժի կիրառումը անընդունելի է։ Մենք ցավում ենք մարդկային կորուստների համար, այդ թվում՝ Հայաստանի տարածքում տեղ գտած քաղաքացիական անձանց բազմաթիվ կորուստների համար։ Ուրախ ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի հետ բարձր մակարդակներում մեր ներգրավվածությունն օգնեց կողմերին հաստատել հրադադար, և մենք շարունակում ենք մնալ ներգրավված և խրախուսում ենք այն աշխատանքը, որ անհրաժեշտ է տևական խաղաղության հասնելու համար»։
Հարգելի ընթերցողներ, քանի որ տեխնիկական խնդիրների պատճառով ուղիղ եթերն ընդհատվել էր, հարցազրույցը եթեր է հեռարձակվել երկու հղումներով, ինչի համար հայցում ենք ձեր ներողամտությունը:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում Նիկոլ Փաշինյանն իր ելույթի ժամանակ օգտագործել է «ԼՂ-ում բնակվող հայեր», «ԼՂ հայեր» ձևակերպումները, որոնք կիրառում է Ադրբեջանի ղեկավարը, և ինչը որոշ մարդկանց գուցե զարմանքն և զայրույթը հարուցի:
Ո՞ր տեսակին ենք պատկանում մենք, ո՞ր տեսակ ժողովուրդն ենք, այն, որ դալուկանում ենք, կարկամում ցավից ու պատրաստ չենք պաշտպանելու մեզ, թե՞ այն ժողովուրդն ենք, որի բիբերը լայնանում են և որը պատրաստ է նոր ուժով պայքարել և արհավիրքի դեմն առնել:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Դատավորների ընդհանուր ժողովն ընտրում էր Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածու ներկայացրած դատավորի և վերջինիս կողմից առաջադրված թեկնածուի:
Ադրբեջանական վերջին սադրանքի հետևանքով պաշտոնական Բաքուն հանրայնացրել է սպանված 80 և վիրավոր 282 զինծառայողների մասին տեղեկություն: Ավտորիտար երկրում զոհերի թիվը թաքցնելու պրակտիկայի մասին կարելի էր ենթադրել. Համենայն դեպս, 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը գերադասեց չհրապարակել զոհերի ամբողջական թիվը: Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը վստահ է՝ զոհերի թիվը հայտարարվածից ավելին է:
Սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանը չհրահրված եւ չարդարացված զինված ներխուժում սկսեց Հայաստանի տարածք: Մի քանի օր տեւած այս զանգվածային ագրեսիայի հետեւանքով զոհվեց ավելի քան 200 հայ զինծառայող, որոնցից մի քանիսը՝ գերության մեջ: Շուրջ երկու տասնյակը դեռ գերության մեջ են: Երեք կին զինծառայողներ ոչ միայն սպանվել են, այլեւ նրանց մարմինները պղծվել են ԴԱԻՇ-ի զինյալներին բնորոշ եղանակներով: Հսկայական վնաս է հասցվել Ջերմուկ հանգստավայրի բնությանը, որը հայտնի է բուժիչ հանքային ջրերով:
Ալեքսանդր Ազարյանն ուներ որոշակի առողջական խնդիրներ. այլ պատճառ ես չգիտեմ. Արման Հովհաննիսյան
Դատավոր Վարդան Գրիգորյանին չի մտահոգում ԲԴԽ նախագահի պաշտոնում Կարեն Անդրեասյանի հնարավոր նշանակումը
Թե՛ Ֆրանսիայի, թե՛ ԱՄՆ դեսպանատները զգուշացնում են իրենց քաղաքացիներին խուսափել Հայաստանի Հանրապետության արևելյան և հարավային շրջաններ մեկնելուց, քանի որ հավանական են ռազմական գործողությունները։
Նախ ՀՀ քաղաքացի եմ, հետո՝ դատավոր. Աստված պահապան մեր պետությանն ու մեր ազգին. Արթուր Ստեփանյան
Ֆրանսիայի դեսպանատունը խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին զերծ մնալ Ադրբեջանին սահմանակից Հայաստանի շրջաններ այցելելուց՝ հնարավոր ռազմական նոր էսկալացիայի պատճառով։ Զգուշացումն ուժի մեջ է մինչև սեպտեմբերի 23-ը։
Լավ էլի…Վճռաբեկի դատավոր Լիպարիտ Մելիքջանյանը չպատասխանեց՝ «ի՞նչ է լինելու մեր երկրի հետ» հարցին
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հերթական ապատեղեկատվությունն էր տարածել այսօր, թե «սեպտեմբերի 22-ի երեկոյան ժամերից հայկական զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր ուղղություններով կրակել են ադրբեջանական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ, այդ թվում՝ Տավուշի հատվածում»:
Սեպտեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում իր ելույթում առավելապես անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան Հանրապետության տարածքում Ադրբեջանի սանձազերծած հարձակման մասին, խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի տեղահանված բնակչության հոգեսոցիալական խնդիրներից, սակայն որևէ խոսք չկար արցախահայության ինքնորոշման իրավունքի մասին։
Դուք՝ որպես լրագրող, գիտե՞ք ՝ ինչ է լինելու մեր երկրի հետ…Մենք էլ չգիտենք. դատավոր Արթուր Ավագյան
Ես գիտեմ, որ իմ տղայի երազած Հայաստանում պիտի ապրեմ. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյան
Ես դատավոր եմ աշխատում, որ երկրի վիճակը լավ լինի. ՔՊ-ական նախկին պատգամավոր Արթուր Դավթյան
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում սեպտեմբերի 21-ին կարմիր և սև բերետավորների գործողությունների առնչությամբ Քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել:
Մեր աշխատանքով պետք է անենք անհնարը, որ մեր երկիրը դուրս գա այս վիճակից. դատավոր Ռուբիկ Մխիթարյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր որոշում է կայացրել, որով նկատողություն է հայտարարել ԱԺ աշխատակազմի գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանին՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համատեղ ասուլիսի ընթացքում սինքրոն թարգմանության ապահովումը ձախողելու համար:
Այս տարվա ապրիլին Տիգրան Ավինյանի մայրը հողամասը վարձակալության է հանձնել «Իրիգեյթ» ընկերությանը, որի սեփականատերը նրա ամուսինն է՝ Արմեն Ավինյանը։ Վարձակալության է տրամադրվել այս հողամասից 1,7 հեկտարը՝ 25 տարով։ Ամսական վարձավճարը ամուսինների միջև կազմում է 240 000 դրամ։
Բախումը տեղի ունեցավ երկու առաջնորդների՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ Բրյուսելում կայացած բարձր մակարդակի բանակցությունների չորրորդ փուլից ընդամենը երկու շաբաթ անց, որտեղ առաջընթաց գրանցվեց։ Կարեւոր է նշել, որ դա հետեւեց Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական նվաստացմանը։
Իրավիճակը հարաբերականորեն կայուն է:
«Կամաց գնում ենք թրաֆիքինգի». Անի Խաչատրյանը՝ քաղաքապետին
Արեւմտյան եւ Կենտրոնական Աֆրիկայի երկրների 11արհմիությունների մեջ մտնող ավիակարգավարները սեպտեմբերի 23-ին սկսել են 72-ժամյա գործադուլ, որն ավիաչվերթների սպասարկման լուրջ ընդհատումներով է սպառնում մայր ցամաքի 17 երկրներում:
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի վարիչ, դոցենտ Հայկ Քոչարյանն այս հարցերին ի պատասխան՝ նշեց, որ արաբական աշխարհից փաստացի կա երկու արձագանք՝ Լիբանանից ու Սիրիայից, արաբական մյուս երկրներից պաշտոնապես որևէ նման արձագանք չի եղել։
Այս րոպեներին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում տեղի է ունենում Դատավորների ընդհանուր ժողովը:
Հայկական կողմը, ըստ պաշտոնական տվյալների, ունի ավելի քան 200 զոհ և անհետ կորած: