Քննչական կոմիտեում վարույթ է հարուցվել Եռաբլուրում կարմիր և սև բերետավորների գործողությունների առնչությամբ

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում սեպտեմբերի 21-ին կարմիր և սև բերետավորների գործողությունների առնչությամբ Քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել:

Այս մասին 168.am-ը տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հիշեցնենք, որ ոստիկանության կարմիր և սև բերետավոր ծառայողները վայրենաբար Նիկոլ Փաշինյանի ճանապարհը դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն բացելու համար տարածքով մեկ քարշ էին տալիս զոհված ու անհետ կորած զինծառայողների ծնողներին, այդ թվում՝ մայրերին:

Հիշեցնենք՝ Եռաբլուրում ոստիկանության գործողությունների առնչությամբ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է ընթանում:

Տեսանյութեր

Լրահոս