«Այս ֆոնին նախկին նախագահների և Կաթողիկոսի հանդիպումը կարևորագույն քայլ է»․ Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թե՛ Ֆրանսիայի, թե՛ ԱՄՆ դեսպանատները զգուշացնում են իրենց քաղաքացիներին խուսափել Հայաստանի Հանրապետության արևելյան և հարավային շրջաններ մեկնելուց, քանի որ հավանական են ռազմական գործողությունները։
ՀՀ դե-ֆակտո իշխանությունները ևս խոստովանում են (տե՛ս, օրինակ, ՄԱԿ-ում կապիտուլյանտի վերջին ելույթը), որ Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստվում Հայաստանի վրա։
Նորից եմ կրկնում. փրկվելու հնարավորություն ու ռեսուրս կա թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում (մի քանի օրով սփյուռքում եմ ու իմ աչքով տեսածն եմ ասում)։ Անհրաժեշտ է, սակայն, հեռացնել նրանց, որոնք ոչ միայն ունակ չեն այդ ռեսուրսը կառավարել, այլև չեն ուզում պայքարել։
Ուստի անհրաժեշտ է, որ այլևս ոչ լեգիտիմ հանդիսացող դե-ֆակտո իշխանության հեռացումը հանդիսանա լիարժեք ձևակերպված հանրային պահանջ։ Այստեղ ամեն մեկն ունի իր անելիքը։
Այս ֆոնին նախկին նախագահների և Կաթողիկոսի հանդիպումը կարևորագույն քայլ է»։
Հ․Գ․ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է, որ նմանատիպ զգուշացում է տարածել նաև Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը։