Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ու Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահիանը քննարկել են հարավկովկլասյան տարածաշրջանում տիրող իրավիճակը: Այս մասին Twitter-ում գրել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։
Նա նշել է, որ իրանցի գործընկերոջ հետ քննարկել է իրանա-ադրբեջանական հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։
Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ էր կիրառել նաև այլ ուղղություններով:
Հայկական կողմը, ըստ պաշտոնական տվյալների, ունի ավելի քան 200 զոհ և անհետ կորած:
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։