Դատավորների ընդհանուր ժողովն ընտրում է Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի

Այս րոպեներին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում տեղի է ունենում Դատավորների ընդհանուր ժողովը:

Օրակարգում Դատավորների ընդհանուր ժողովի Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածու ներկայացրած դատավորի և վերջինիս կողմից առաջադրված թեկնածուի ընտրության հարցն է:

Առաջադրված են ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր Ռուզաննա Հակոբյանը, վերջինիս կողմից առաջադրված թեկնածու է իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, արդարադատության առաջին դասի խորհրդական Թամարա Շաքարյանը:

Ինքնառաջադրված թեկնածուներ են Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի պահանջները քննող մասնագետ Կարեն Հակոբյանը, ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ Անի Սարգսյանը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու Տաթևիկ Սուջյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930