Դատավորների ընդհանուր ժողովն ընտրեց հանձնաժողովի անդամներին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Դատավորների ընդհանուր ժողովն ընտրում էր Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածու ներկայացրած դատավորի և վերջինիս կողմից առաջադրված թեկնածուի:

168.am-ի տեղեկություններով՝ 189 կողմ ձայնով Դատավորների ընդհանուր ժողովի Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր անդամ է ընտրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը:

90 կողմ ձայնով Դատավորների ընդհանուր ժողովի Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ է ընտրվել Տաթևիկ Սուջյանը:

Տեսանյութեր

Լրահոս