Փարիզի քաղաքային խորհուրդը հոկտեմբերի 13-ին ի պաշտպանություն հայ ժողովրդի միաձայն ընդունել է բանաձև, որով դատապարտում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան: Այս մասին հայտնում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը, որով նա մեղադրել էր Ռուսաստանին Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը սրելու, տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու մեջ:
Խոստանում եմ առաջիկայում հանդիպել և քեզ հետ, Լաո, միասին քննարկել ստեղծված իրավիճակը։ Որ խելք-խելքի տանք, կարծում եմ, քո անքնության դեմ մի դարման կգտնենք։
Ուշագրավ է նաև այն, որ Վահան Ավետիսյանն Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում որպես փորձագետ՝ խորհրդատվական ծառայություններ է մատուցել Փաշինյանի իշխանությանը:
Այս հատկացումից հետո բանկի՝ Ուկրաինային հատկացումներն այս տարի կհասնեն 11 մլրդ դոլարի:
Հոկտեմբերի 2-ին ադրբեջանական տելեգրամյան ալիքներում հայտնվեցին տեսանյութեր, որտեղ ադրբեջանցի զինվորականները գնդակահարում են հայ գերեվարված զինծառայողներին։
ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե մի կողմ դնենք Հայաստանի արտգործնախարար Միրզոյանի խրոխտ «մուննաթը» (որի համար չգիտես ինչու ուրախացել են հայ լսարանի սրտները հովացնող ցուցադրական պոզան արդյունավետ դիվանագիտությունից էդպես էլ չտարբերող մարդիկ), ապա այսօր, հոկտեմբերի 13-ին, Միրզոյան–Լավրով հանդիպումից հրապարակված դրվագի չոր դիվանագիտական արդյունքը հետեւյալն է.
Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Մակրոնի հայտարարությունները, թե Ռուսաստանի Դաշնությունն օգտագործում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը Կովկասն ապակայունացնելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն:
Կանանց նկատմամբ խտրականության վերացման հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի 83-րդ նստաշրջանի ընթացքում (հոկտեմբերի 12 և 13) տեղի է ունեցել «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի (CEDAW) իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 7-րդ զեկույցի քննարկումը:
Ղազախստանի նախագահ Քասըմ Ժոմարտ Տոկաեւն առաջարկում է «կանաչ միջանցքներ» ստեղծել Ասիայում փոխգործակցության եւ վստահության միջոցների ամրապնդմանն ուղղված խորհրդակցության մասնակից երկրների միջեւ՝ պարենային անվտանգությունն ապահովելու համար:
Պուտինն ու Ալիևը հանդիպել են Ղազախստանում Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման համաժողովի շրջանակում:
Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության հոգաբարձուների խորհրդի անդամ, «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան» դպրոցի հիմնադիր, երաժիշտ Էդվարդ Ավետիսյանը և սրտաբան, բժշկական գիտությունների պրոֆեսոր, Բոստոնի համալսարանի նախագահ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Արամ Չոբանյանը Բոստոնի համալսարանին են նվիրաբերել 100 միլիոն ԱՄՆ դոլար:
ԱԳ նախարարի պարագայում «դժգոհություններ» հնչեցնելն առանձնապես մեծ հերոսություն չէ․ հերոսությունը «լուռ ու արդյունավետ» դիվանագիտությունն է, որը հրապարակային դժգոհության, կսմիթների տեղ չի թողնում ու դժգոհության բոլոր պատճառները վերացնում է ոչ հրապարակային դաշտում:
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպմանը մեկ անգամ ևս շեշտել է, որ պատմական սահմանների, տարածաշրջանային աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխություն Իրանի համար անընդունելի է:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում գումարված Ասիայի փոխգործության և վստահության միջոցների 6-րդ համաժողովի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Ինչ-որ մեկը իրոք մտածո՞ւմ է, որ առնվազն ԱԱԾ ագենտ եղած մարդը, էլ չասեմ Օմեգապատումը, կարող է անխոցելի դիտվել միջազգային հարաբերությունների բեմահարթակում։ Իսկ դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան այլ կոմպրոմատներ կլինեն իր վրա աշխարհի ձեռքերում։
Խորհրդարանական կոմիտեները ձեռնամուխ են լինում Վրաստանի Քրեական օրենսգրքի ուղղումների քննարկմանը, որոնք ենթադրում են պատիժների խստացում անչափահասների նկատմամբ սեռական հանցագործության համար, ինչպես նաեւ ստեղծում են բռնությունից կանանց պաշտպանության լրացուցիչ լծակներ:
Վաշինգտոնը հայտարարել է Սաուդյան Արաբիայի նկատմաբ քաղաքականությունը վերանայելու ցանկության մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Բեռնախցիկում առկա է եղել այն ապրանքը, որը հայտարարագրվել է։
168.am-ի հետ զրույցում «Անհայտ կորած ազատամարտիկների խորհուրդ» հ/կ նախագահ Ռիմա Առաքելյանը, ում որդին՝ Շահեն Առաքելյանը, անհետ կորել է Արցախի առաջին պատերազմի ժամանակ, ասաց, որ Արցախյան ազատամարտից անմիջապես հետո Ադրբեջանից պահանջել են վերադարձնել իրենց որդիներին, եթե նրանք զոհվել են, ապա վերադարձնեն դիերը։
Այնուհետև կողմերը մտքեր են փոխանակել և գնահատականներ ներկայացրել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգության իրավիճակի վերաբերյալ:
Իրանական կողմը պաշտպանել է նախաձեռնությունը: Ավելի վաղ 2022 թվականին ՌԴ մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացվել են Բելառուսի, Հայաստանի, Ուզբեկստանի մշակույթի օրեր
ԿԱՄ՝ Հայաստանը նման նիստ չի կազմակերպել եւ առիթ է տալիս ՀԱՊԿ֊ին իր անընդունելի պասիվության համար մեղադրել նախագահող Հայաստանին։
Պատվիրակության կազմի վերաբերյալ մանրամասներ դեռ հայտնի չեն:
Վարչապետն Աստանայում կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:
Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստանին Ադրբեջանի ներկայացրած առաջարկներին, որոնց հիմքով պետք է մշակվի, ապա ստորագրվի «խաղաղության պայմանագիր»։
Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է, որ Վաշինգտոնում Սալիվանի և Հաջիևի հետ հանդիպման ժամանակ քննարկել են խաղաղության պայմանագրի գնալու ժամանակացույցը, այսինքն՝ մինչև տարեվերջ պայմանագիր ունենալը։ Նաև դելիմիտացիայի հարցը, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև տարեվերջ դելիմիտացիա է տեղի ունենալու։
Ինչպես նշել է գեներալ Փաքփուրը, լայնածավալ զորավարժություններն անցկացվում են տարեկան պլանի համաձայն
Հունգարիան եւ «Գազպրոմ»-ը, բացի գազի վճարման շուրջ հետաձգումից, պայմանավորվել են ուղղումներ մտցնել երկարաժամկետ պարտավորագրի մեջ, որոնք թույլ կտան լրացուցիչ ծավալներով գազ մատակարարել Բուդապեշտին, բացի պայմանագրով նախատեսվածներից:
Ինչպես Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, այնպես և հետպատերազմյան շրջանում չեն դադարել հայոց հոգևոր և մշակութային ժառանգության հանդեպ Ադրբեջանի կողմից ոտնձգությունները և բարբարոսական գործողությունները։