Հայազգի բարերարի 100 միլիոն դոլար նվերից հետո Բոստոնի համալսարանի բժշկական դպրոցը վերանվանվել է

Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության հոգաբարձուների խորհրդի անդամ, «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան» դպրոցի հիմնադիր, երաժիշտ Էդվարդ Ավետիսյանը և սրտաբան, բժշկական գիտությունների պրոֆեսոր,  Բոստոնի համալսարանի նախագահ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Արամ Չոբանյանը Բոստոնի համալսարանին են նվիրաբերել 100 միլիոն ԱՄՆ դոլար:

Բոստոնի համալսարանի կայքն այս մասին մասնավորապես տեղեկացնում է bu.edu-ն։

«Երկու հաջողակ մարդ՝ մեկը հայտնի սրտաբան, Բոստոնի համալսարանի նախկին նախագահ, մյուսը՝ «Բոստոն Փոփս»-ի հայտնի կլարնետահար, փոխել են Բոստոնի համալսարանի պատմության ընթացքը: Ցմահ ընկերներ Արամ Վ. Չոբանյանը և Էդվարդ Ավետիսյանը այժմ ընդմիշտ կապվելու են որպես Բոստոնի համալսարանի բժշկական դպրոցի անվանակիցներ:

Ավետիսյանի 100 միլիոն դոլարի շնորհիվ դպրոցը կվերանվանվի  «Բոստոնի համալսարանի Արամ Վ. Չոբանյան և Էդվարդ Ավետիսյան բժշկական դպրոց»:

Տեսանյութեր

Լրահոս