
Վայոց ձորում կողաշրջվել է 28,5 տոննա պանելային արևային համակարգ տեղափոխող բեռնատարը

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 43-ամյա Ալի Աքբար Ազիզը իր վարած «Scania» մակնիշի կցորդիչով բեռնատարով դեռևս անհայտ հանգամանքներում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 159 կմ հատվածում կողաշրջվել է։
Shamshyan.com-ը հայտնում է, որ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ավտոմեքենան բարձված է եղել 28,5 տոննա պանելային արևային համակարգով։