«Այս քայլարածների համույթից կարելի է ազատվել միայն մի դեպքում, երբ ազատվենք էն մեկից…»․ Ռուբեն Հակոբյան
ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Լաո, մի՛ մեղադրի…
Լաո՛, քայլարածների համույթին մի մեղադրի… Նրանք ԱԺ են հայտնվել պատահականորեն և, գիտես, բացառապես մեկի շնորհիվ։
Օժիտի կարգավիճակով մեկին կինն է իր հետ բերել, մյուսներից ոմանք օգտվել են քավոր-աներձագային կարգավիճակից, մի զգալի հատված էլ՝ դրսի գրանտներց օգտվող ու պետության հիմքերը քայքայող պարազիտներ են եղել, մի քանիսն էլ առաջին անգամ Աշխատանքային գրքույկի երես տեսել են ԱԺ հայտնվելուց…
Իսկ, ահա, ակվարիումում անթերի պորտապար պարող ԱԺ նախագահը նաև ունեցել է բավականին շահութաբեր բիզնես՝ գործարարների մոտ հայտավորված է եղել որպես առաքիչ՝ իշխող թիմի ներկայացուցիչներին տարբեր առիթներով նվերներ փոխանցելու համար։ Եվ ասում են, որ այս ժպտերեսիկին վատ չի վաձատրել։(Ականջդ կանչի Աշոտյան Արմեն)։
Լա՛ո, բայց գիտես, չէ՞, որ այս քայլարածների համույթից կարելի է ազատվել միայն մի դեպքում, երբ ազատվենք էն մեկից…
Ցավոք, քեզ արթնացրեցինք և թողեցինք, որ անքնությամբ տառապես…
Կներես, Լաո…
Խոստանում եմ առաջիկայում հանդիպել և քեզ հետ, Լաո, միասին քննարկել ստեղծված իրավիճակը։ Որ խելք-խելքի տանք, կարծում եմ, քո անքնության դեմ մի դարման կգտնենք։
Մինչ հանդիպում, Լաո՛…»։