Բաժիններ՝

Սի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանը կհամագործակցի բոլոր երկրների հետ

Չինաստանը կհամագործակցի բոլոր երկրների հետ բազմաբևեռ աշխարհի կառուցման և բոլորի համար շահավետ տնտեսական գլոբալացման համար։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, որը գտնվում է Բրազիլիայում՝ Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովին։

«Չինաստանը պատրաստ է համագործակցել բոլոր կողմերի հետ՝ հանուն իրավահավասար և կանոնավոր բազմաբևեռ աշխարհի ստեղծման և համընդհանուր շահավետ և ներառական տնտեսական գլոբալացման», – ասված է Չինաստանի նախագահի գրավոր հայտարարության մեջ, որը տարածվել է G20-ի գագաթնաժողովին նրա ժամանման առթիվ։ 

Սի Ծինփինը նաև G20-ի՝ որպես միջազգային տնտեսական համագործակցության կարևոր հարթակի դերի բարձրացման հույս է հայտնել։

«Արդարացի աշխարհի կառուցումը G20-ից պահանջում է փոխադարձ հարգանքի, իրավահավասար համագործակցության և փոխշահավետության սկզբունքների պահպանում, ինչպես նաև գլոբալ Հարավի երկրներին աջակցություն՝ ավելի մեծ զարգացման հասնելու համար», – ասել է Սի Ծինփինը բրազիլական Folha de S. Paulo թերթում հրապարակված հոդվածում:

 G20-ի գագաթնաժողովն անցկացվում է Ռիո դե Ժանեյրոյում նոյեմբերի 18-ից 19-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930