Ռուսաստանում անցկացվելու են Իրանի մշակույթի օրեր
Ռուսաստանում 2023 թվականին կանցկացվեն Իրանի մշակույթի օրեր: Այդ մասին հաղորդում է մշակույթի նախարարությունը:
Դրանց անցկացման շուրջ պայմանավորվել են ՌԴ մշակույթի պետական-քարտուղար՝ փոխնախարար Ալլա Մանիլովայի եւ Իրանի մշակույթի եւ իսլամական կապերի կազմակերպության փոխղեկավար Հոսեյն Ռուզբեխիի հանդիպմանը: Կողմերը քննարկել են մշակույթի ոլորտում երկու երկրների համագործակցության զարգացումը:
«Իրանական պատվիրակության անդամները դրականորեն են ընդունել ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ տարածաշրջաններում այս իրադարձության կազմակերպման շուրջ ռուսական կողմի առաջարկությունը»,-հաղորդել են գերատեսչությունում:
Մանիլովայի խոսքով՝ երկու երկրների համագործակցությունը մշակույթի ոլորտում «անընդհատական եւ առաջնահերթ է» գերատեսչության համար:
Նաեւ Մանիլովան հաստատել է 2023 թվականին Թեհրանում համաժողով անցկացնելու պատրաստակամությունը «հնգակողմ ձեւաչափով մշակութային համագործակցության, այդ թվում՝ մշակութային ոլորտում համագործակցության շուրջ համապատասխան համաձայնագրի մշակման մասով հարցերի մանրամասն քննարկման» համար:
Իրանական կողմը պաշտպանել է նախաձեռնությունը: Ավելի վաղ 2022 թվականին ՌԴ մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացվել են Բելառուսի, Հայաստանի, Ուզբեկստանի մշակույթի օրեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: