Բաժիններ՝

Սաուդյան Արաբիան հերքում է ՕՊԵՔ+ի որոշման քաղաքական աստառը

Սաուդյան Արաբիան հերքում է նավթի արդյունահանումը նվազեցնելու մասին ՕՊԵՔ+ի համաձայնագրի մասնակից երկրների որոշման քաղաքական աստառը եւ դրա ուղղվածությունը որեւէ երկրի դեմ: Այդ մասին ասվում է թագավորության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

«Սաուդյան Արաբիայի կառավարությունը լիովին հերքում է այդ հայտարարությունները, որոնց հիմքում փաստեր չկան եւ հենվում են ՕՊԵՔ+ի որոշումը զուտ տնտեսական շրջանակներից դուրս ներկայացնելու փորձի վրա: Այդ որոշումը միաձայն ընդունվել է խմբի բոլոր երկրների կողմից… Այդ որոշման ընդունումը մեկ ամսով հետաձգելը, որն առաջարկել է ԱՄՆ-ը, բացասական տնտեսական հետեւանքներ կունենար»,-ասվում է հաղորդագրության մեջ:

«Սաուդյան Արաբիան Վաշինգտոնի հետ հարաբերությունները դիտարկում է որպես ռազմավարական, որոնք ծառայում են հօգուտ երկու երկրների շահերի»,-հավելել են ԱԳՆ-ում: Անցած շաբաթ պետությունները, որոնք մտնում են ՕՊԵՔ+ի համաձայնագրի մեջ, որոշում են ընդունել նվազեցնել նավթի արդյունահանումը 2 միլիոն բարելով՝ գործարքի գործողությունը երկարացնելով մինչեւ 2023 թվականի վերջը, ինչն առաջացրել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի դժգոհությունը:

Վաշինգտոնը հայտարարել է Սաուդյան Արաբիայի նկատմաբ քաղաքականությունը վերանայելու ցանկության մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս