Արմեն Գրիգորյանը նշում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն այսօր քննարկում են փոխկապակցված չորս օրակարգեր, որոնք են մարդասիրական, ապաշրջափակման, դելիմիտացիայի ու դեմարկացիայի, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված հարցերը:
Հոկտեմբերի 6-7-ը Պրահայում կկայանա ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որին մասնակցելու հրավեր ունեն ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի առաջնորդները։
Պետական պարտքը վերջին տարիներին շատ արդյունավետ է կառավարվել. Մհեր Գրիգորյան
Ընթացիկ տարվա առաջին ութ ամիսների տվյալներով Հայաստանն ունի բավական բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշ` 13.9 տոկոս, իսկ օգոստոս ամսին եղել է 18.4 տոկոս: Այս մասին կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր կառավարության քննարկմանը ներկայացրեց 2023թ. Պետական բյուջեի նախագիծը՝ նկատելով, որ այն պետք է ապահովի ֆինանսավորում այն ծրագրերի և միջոցառումների համար, որոնք պետք է իրականացվեն 2023 թվականի ընթացքում՝ Կառավարության ծրագրով սահմանված նպատակներին հասնելու համար:
Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում նշեց, որ Ադրբեջանի գործողությունները նաև Հայաստանում բնականոն կյանքը խաթարելու միտում ունեն: Նրա խոսքով՝ ստեղծված պայմաններում կյանքը բնականոն համարել չի կարելի, քանի որ հանրությունը լարվածությամբ, անընդհատ սպասում է լուրերի և ամեն մի այդպիսի ահազանգ բոլորին շեղում է կյանքի և աշխատանքի բնականոն ցիկլից:
Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:
«Մենք դեպքեր ունենք, երբ որ հարյուր-միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց ՀՀ նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում՝ այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից»,- կառավարության հերթական նիստում ադրբեջանական հերթական սադրանքի մասին արձանագրումից հետո հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Երկրում քաոսն այն աստիճանի է հասել, որ ոչ ոք չի գիտակցում իր իրավունքների ու պարտականությունների սահմանները:
Կառավարության հերթական նիստը Նիկոլ Փաշինյանը սկսեց Հայաստան-Ադրբեջան սահմանի հարավ-արևելյան հատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հերթական սադրանքի մասին արձանագրումով:
Հնդկաստանը Հայաստանին զինամթերք կմատակարարի:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 28-ին հանդիպել է Գլենդեյլի քաղաքապետ Արտաշես Քասախյանի և քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ։
Կառավարության նիստը։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն օգնականներին հանձնարարել Է մշտական շփում պահպանել Վաշինգտոնի դաշնակիցների եւ գործընկերների հետ ֆինանսական եւ Էնեգտիկական շուկաների իրադրության վերաբերյալ եւ իրեն տեղյակ դարձնել իրադրության փոփոխության մասին:
Հայաստանի արդարադատության նախարարությունը նոր մանրամասներ է ներկայացրել ազգությամբ քրդեր Հուսեին Յըլդըրմի և Աթիլլա Չիչեքի գործի վերաբերյալ, որոնք դեռևս անհայտ պայմաններում հայտնվել են Թուրքիայում:
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 28-ին Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի խորհրդարանի Խորհրդականների պալատի նախագահ Հիդեհիսա Օցուջիին:
Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբը միջազգային հանրությանը կներկայացնի Հայաստանի բարդ իրավիճակը և Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը։ Ըստ Ֆրանսիայի սենատորների՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը զգալի ազդեցություն ունի այս տարածաշրջանի աշխարհաքաղաքականության վրա, սակայն այդ պատերազմի հետևանքով չպետք է տուժի Հայաստանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամները ներկայացրին, թե ինչով կարող է Սենատը օգնել Հայաստանին, ինչ դիրքորոշում ունեն հայ-ադրբեջանական սահմանին վերջին էսկալացիայի […]
Ճապոնիան, ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան սեպտեմբերի 30-ին Ճապոնական ծովում կանցկացնեն համատեղ զինավարժանքներ՝ ամերիկյան Ronald Reagan ավիակրի մասնակցությամբ:
Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է սեպտեմբերի 28-ի երեկոյան ադրբեջանական հերթական սադրանքին, որի հետևանքով զոհվել է 3 հայ զինծառայող:
Հայաստանի իշխանությունները հետպատերազմական հրատապ նախաձեռնությամբ են հանդես եկել։ Հանրային քննարկման են ներկայացրել նախագիծ, որով առաջարկում են հայկական տոնացույցը համալրել եւս մեկ տոնով՝ հոկտեմբերի վերջին կիրակի օրը նշել Հայաստանի Հանրապետությունում որպես ճանապարհաշինարարի օր։
Միացյալ Նահանգները տարբեր մակարդակներով ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը թուլացնելու գործընթացում։
ԱՄՆ-ն պետք է շարունակի պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ և հետևել արտահանման գործընթացին։
«Սեպտեմբերի 28-ին ՀՀ ինքնիշխան տարածքում ապօրինաբար գտնվող Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ հերթական անգամ կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը՝ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ։
Կառավարությունը որոշել է հաջորդ տարվանից դադարեցնել գյուղատնտեսական ընդհանուր բնույթի վարկերի սուբսիդավորումը։ Խոսքը գյուղացիական տնտեսություններին տրամադրվող մանր վարկերի մասին է։
Հայ-ադրբեջանական սահման ադրբեջանական զինուժի այսօրվա հարձակումից հետո Նիկոլ Փաշինյանը գրառում է արել թվիթերյան իր միկրոբլոգում, որում նշում է, որ Ադրբեջանի հարձակումը պետք է դատապարտվի և կանգնեցվի։
Ադրբեջանական կողմը կրակ է բացել և սադրանքի դիմել Ջերմուկի դիրքերի ուղղությամբ, քաղաքի վրա կրակոցներ չեն եղել։
ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերը Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ադամ Շիֆի, Ֆրանկ Փալոնի և Աննա Էշուի հետ պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի վայրագություններն ու պատերազմական հանցագործությունները դատապարտող բանաձև։
ԱՄՆ միջնորդական ջանքերի շրջանակում Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ երեկ Սպիտակ տանը տեղի է ունեցել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։
Ալենին խորհուրդ եմ տալիս մանիպուլյատիվ եղանակով չտարածել այնպիսի կեղծ տեղեկություններ, որի պարզաբանումները չեն բխում հենց իրենց շահերց:
Վաշինգտոն աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնի հետ: