
Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել ի պաշտպանություն հայ ժողովրդի

Փարիզի քաղաքային խորհուրդը հոկտեմբերի 13-ին ի պաշտպանություն հայ ժողովրդի միաձայն ընդունել է բանաձև, որով դատապարտում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան: Այս մասին հայտնում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը:
«Բանաձևով Փարիզը դատապարտում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան՝ որակելով ադրբեջանական ագրեսիան որպես միջազգային իրավունքի և մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ։ Փարիզի քաղաքային խորհուրդը կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը կիրառել պատժամիջոցներ Ադրբեջանի ղեկավարների նկատմամբ»,-ասված է դեսպանության հաղորդագրությունում: