Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը կարծում է, որ նման հանդիպումը պետք է տեղի ունենա, քանի որ Ուկրաինան հավատում է դիվանագիտությանը և պատրաստ է ռազմական հակամարտության դիվանագիտական կարգավորմանը:
«Ռուսաստանին չպետք է Ուկրաինայից վտանգ սպառնա ո՛չ ուղիղ ռազմական, ո՛չ քաղաքական, ո՛չ սոցիալ-տնտեսական առումով»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշևը՝ անդրադառնալով Ռուսաստանի հատուկ ռազմական օպերացիային Ուկրաինայի տարածքում:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարը կարևորել է ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջմղման ուղղությամբ Հայաստանի ստանձնած առաջնորդությունը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսպես կոչված, Սիլվա Համբարձումյանի գործով՝ տևական ընդմիջումից հետո շարունակեց քննել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի՝ Սահմանադրական դատարան (ՍԴ) դիմելու միջնորդությունը։
Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցների հերթական փաթեթից հետո, ըստ վերլուծաբանների, Ռուսաստանի ՀՆԱ-ն տարվա կտրվածքով կկրճատվի 3,5 տոկոսով:
Ազգային ժողովի նիստը շարունակվում է՝ ՈՒՂԻՂ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը տեղյակ է, որ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի բազմաթիվ գյուղեր ունեն ջրի խնդիր, քանի որ նախորդ տարվա մայիսի 12-ին թշնամին ներխուժելով ՀՀ տարածք, իր հսկողության տակ է վերցրել ջրերի ակունքները:
Եվրախորհրդարանն ընդունել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու հայտը։ Այս մասին երեքշաբթի Եվրախորհրդարանի նիստում ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։
4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում, Վրաստանի հետ սահմանից 30 կիլոմետր հեռավորության վրա: Այդ մասին հաղորդվում է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 14:34-ին:
Այդ պատժամիջոցներն ինչո՞ւ մեկ անգամ Ալիեւի նկատմամբ չկիրառեցիք։։
Գնաճի և կոռուպցիայի դեմ պայքարի մեր նախագծերը մերժելով իշխանությունը մերժում է ժողովրդին. Մինասյան:
Ինչ է լինում պետության հետ, երբ փողոցից իշխանության է գալիս անգրագետ ու անհայրենիք մեկը. Արեգնազ Մանուկյան։
ՀՀ ԱԺ ընդդիմությունն Արցախի խորհրդարանի հետ համատեղ նիստ հրավիրելու հարցով դիմել է Ալեն Սիմոնյանին:
Էդուարդ Աղաջանյանն ընդդիմությանն առաջակում է իրենց նախագծերի քննարկումները տարածել ֆեյսբուքով:
73.000 քաղաքացի արտագաղթել է Հայաստանից միայն 2021 թվականին. Ելենա Կիրակոսյան:
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը գերճշգրիտ զինատեսակներով խոցել են Ուկրաինայի երկու օդանավակայան և երեք ՀՕՊ ռադիոտեղորոշիչ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապի միջոցով ուղերձ է հղել Եվրախորհրդարանին։ Ինչպես գրում է The Guardian-ը, Ուկրաինան, նրա խոսքով, շատ թանկ գին է վճարում եվրոպական իդեալների համար:
Լրանում է հայ ժողովրդի և հայոց պետականության պատմության ամենազարհուրելի և ամոթալի իրադարձության՝ 2008թ․ մարտի մեկի ոճրագործության տասնչորսերորդ տարելիցը։ Հայ հասարակությունը տասնչորս տարի հետևողականորեն պայքարել է ոճրագործության բացահայտման և արդարադատության իրականացման համար։ Եթե ոճիրն իրագործած ռեժիմի օրոք ճշմարտության բացահայտումն ու արդարության վերականգնումն անհնար էր, ապա 2018-ի ժողովրդավարական հեղափոխությունից հետո հասարակությունն ակնկալում էր արմատական տեղաշարժ այդ հարցում։
Պայթյունը Ուկրաինայով չի սահմանափակվելու. Տիգրան Աբրահամյան:
Երկրի կեսը կիսասոված է քնում. ինչ խոստացաք, բաց երկիրն ուր բերեցիք. Թադևոս Ավետիսյա:
Օտար ուժերի միջոցով իշխանությունը զավթած ազգադավներին պետք է զրկել երկրի անունից խոսելու իրավունքից. Աննա Մկրտչյան
Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու «Ահարոն Խաչատրյան» խմբակցության անդամ Սաթենիկ Մինասյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ավագանու նիստ է գումարվելու՝ հաշվի առնելով փետրվարի 2-ին դատարանի կայացրած որոշումը․
Երթեւեկությունը, որը տանում է դեպի ռուս-վրացական սահման, վերականգնվել է բեռնատար ավտոմեքենաների համար: Այդ մասին ասվում է Վրաստանի տարածաշրջանների զարգացման նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի կայքում:
FLYONE ARMENIA ավիաընկերությունը սույն թվականի մարտի 1-ից մեկնարկել է Երևան – Մոսկվա – Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթները:
Միացյալ Նահանգների ոչ պաշտոնական պատվիրակությունը, որին ուղարկել է նախագահ Ջո Բայդենը, մարտի 1-ին ժամանել Է Տայվան անվտանգության հարցերի քննարկման համար: Այդ մասին հաղորդել էկղզու Կենտրոնական լրատվական գործակալությունը:
Կիևում բոլորովին այլ կերպ են որակում ռուսական զինված ուժերի ռազմական գործողություններն Ուկրաինայում:
Այս պահին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը խորհրդարանում փակ նիստ է անցկացնում:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ վաղը խորհրդարանին տեղեկություններ է հաղորդելու Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության վերաբերյալ։
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն այսօր խորհրդարանում ասուլիսի ժամանակ պատասխանեց հարցին, թե ՀՀ ԱԺ պատվիրակությունն ինչու է դեմ քվեարկել Ռուսաստանի ներկայացվածությունը ԵԽ-ում դադարեցնելուն։
Ժողովրդին բացատրեք՝ ինչո՞ւ «Գոլդեն Փելես»-ի նվիրատվությունից հետո Արմեն Ավետիսյանի քրգործը կարճվեց: