
Տոկաևը կոչ Է արել «կանաչ միջանցքներ» ստեղծել պարենային անվտանգության համար

Ղազախստանի նախագահ Քասըմ Ժոմարտ Տոկաեւն առաջարկում է «կանաչ միջանցքներ» ստեղծել Ասիայում փոխգործակցության եւ վստահության միջոցների ամրապնդմանն ուղղված խորհրդակցության մասնակից երկրների միջեւ՝ պարենային անվտանգությունն ապահովելու համար:
«Հարկավոր է, որ մենք միասնականացված մոտեցումներ մշակենք՝ գնահատելու կարեւոր արտադրանքների համապատասխանությունը ազգային չափորոշիչներին, ինչպես նաեւ «կանաչ միջանցքներ» ստեղծել ԱՓՎՄԽ-ի անդամ պետությունների միջեւ՝ այս կատեգորիայի ապրանքների համար»,-ասել է Տոկաեւը՝ հանդես գալով Խորհրդակցության 6-րդ գագաթնաժողովի ընթացքում:
Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ «հեռանկարային է Ասիայում փոխգործակցության եւ վստահության միջոցների ամրապնդմանն ուղղված խորհրդակցության մասնակից երկրների ամագործակցության հաստատումը Պարենային անվտանգության իսլամական կազմակերպության հետ, որի կենտրոնակայանը գտնվում է Աստանայում»:
«Հաշվի առնելով մեր երկրների գյուղատնտեսական ներուժը՝ մենք կկարողանանք միջոցներ ձեռնարկել կարիքավոր երկրներին պարենամթերքով եւ պարարտանյութերով ապահովելու համար»,-նշել է Ղազախստանի նախագահը:
Տոկաեւն ընդգծել է, որ «ԱՓՎՄԽ-ի տարածքում անհրաժեշտ է պարենային անվտանգության ապահովման ռեալ աշխատող մեխանիզմ»: Նրա խոսքով՝ Ասիան արտադրում է համաշխարհային գյուղատնտեսական արտադրանքի երկու երրորդը, բայց շարունակում է խոցելի մնալ այս ոլորտում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: