«Պուլկովո» օդանավակայանում այսօր՝ հունվարի 4-ին, ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգության ապահովման համար, տեղեկացրել է «Ռոսավիացիայի» մամուլի ծառայությունը։
Արսեն Մնացականի պաշտոնանկությունից հետո արդեն տևական ժամանակ թափուր մնացած գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը առաջիկայում կզբաղեցվի։
Իրանը պատրաստ է միջուկային ծրագրի շուրջ անհապաղ կառուցողական բանակցություններ սկսել Արևմուտքի հետ, բայց դրանք պետք է հանգեցնեն համաձայնության։
Ոմանց համար ճշմարտության փնտրտուքը նեղ անձնական է եղել, այդպիսի գործիչներին անվանում եմ խոսքի վաճառականներ. նրանց միակ տեսիլքը աթոռ ունենալն է. Սրբազան
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը Ռուսաստանին կոչ է արել հեռացնել ռազմական բազաները Սիրիայից։
Թուրքիայի Անթալիա նահանգում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
«Արդեն բոլորս հասկացանք, որ լինել-չլինելու հարց է, և այս իրավիճակում հավատում եմ, որ հնարավոր է մեզ թափ տալ և ոտքի կանգնել: Ինքս ամեն ինչ անելու եմ, որ դա լինի»,- շեշտեց նա:
Դաշնային մաքսային ծառայությունը РБК-ին հայտնել է, թե որ երկրներն են այժմ Ռուսաստանի խոշորագույն առևտրային գործընկերները:
«ՀՀ նախկին երեք նախագահները Ղարաբաղը տալիս էին, Ալիևն էլ ասում էր՝ չէ՜, չեմ ուզում, ես սպասում եմ Իջևանից Նիկոլը գա ու պարտադիր Նիկոլի ձեռքից վերցնե՞մ… Բա սա գժություն չէ, ի՞նչ է»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է օգնություն ցուցաբերել Սիրիային, սակայն չի ֆինանսավորի այնտեղ իսլամիստական կառույցների ստեղծումը, այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի՝ 2025-ի տարեսկզբյան թողարկմանն անդրադառնում են Ադրբեջանում պահվող տասնյակ հայ գերիների շինծու դատավարությանը, իշխող վարչախմբի՝ նրանց հայրենադարձման հարցում բացարձակ անգործությանը, Փաշինյանի և Ալիևի համաձայնեցված ծրագրին՝ անտեսելու գերիների թեման։
«Հաջորդ բոյկոտի և ընդվզման մեծ ալիքը լինելու է փետրվարի 1-ից, եթե, իհարկե, ՔՊ-ական իշխանությունն իր այդ որոշումը չփոխի։ Քաղաքացիների դժգոհությունը հասնում է իր գագաթնակետին։ Տրանսպորտի ուղեվարձի թանկացմանը գումարվելու է նաև հայրենիքի կորստի ցավը, մարդիկ տեսնելու են, որ դա արել են ամենասուպեր թալանչիները, որոնք գործում են կոռուպցիոն բուրգի սխեմայով։ Քաղաքացիների համբերության բաժակը լցվելու է կաթիլ-կաթիլ»,- ասաց Մեսրոպ Մանուկյանը։
Թուրքիան հանդես է գալիս Ուկրաինայում անհապաղ հրադադարի օգտին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը բելգիացի գործընկեր Բեռնար Քվենտինի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հաղորդում է DW-ն։
«Լինելու են շատ ակտիվ զարգացումներ, ամեն դեպքում, մինչև մարտ ամիս ես պատկերացնում եմ, որ իրավիճակի փոփոխություն է լինելու: Ես շատ կցանկանայի այդ մասին բաց խոսել և հասարակության մոտ օդում գեղեցիկ խոսողի տպավորություն չթողնել, բայց գոնե այս փուլում չի կարելի այդ մասին բարձրաձայնել»,- 168TV-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը՝ ընդգծելով, որ զարգացումներն արագ են տեղի ունենում, և կարող է ցանկացած սցենար լինել, բայց իր ասածը մեծամասամբ վերաբերում է «Սրբազան շարժմանը»:
Այս մասին հայտնել Է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը PAP գործակալությանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Լեհաստանը ներկայացրել է ԵՄ Խորհրդում գործողությունների ծրագիրը, ըստ որի նախագահության առաջնահերթություններից է լինելու նաև Հարավային Կովկասում կայունության հաստատումը:
Հակակոռուպցիոն դատարանի վճռով նախատեսվում է ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանից և նրան փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի բռնագանձել ավելի քան 668 մլն դրամ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել դատական իշխանությունը։
Քայլերի ի՞նչ հաջորդականությամբ ու ումո՞վ ենք ուզում Նիկոլ Փաշինյանի հեռացումը. Նարեկ Մալյան
Ավելին, ստախոս Նիկոլը բերքաբերցիներին խոստացել էր Կիրանցի և Ոսկեպարի հողերը Ալիևին նվիրելուց հետ վերադարձնել Բերքաբեր գյուղի 900 հեկտար տարածքը, որը չի կատարել…
Նիկոլ Փաշինյանը կրճատում է Հայաստանի բանակի թվակազմը. դա անում է Ալիևի պահանջով. 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով ադրբեջանական կողմից հայկական կողմի առաջ դրվող պահանջների և դրանց կատարման ընթացքի մասին, նման տեսակետ հայտնեց «ՀայաՔվե» միավորման անդամ Արմեն Մանվելյանը։
Պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ։
«Հատկապես առաջիկա մի քանի ամիսների ընթացքում ամենաթեժ ռեգիոններում փոփոխությունների ականատեսն ենք լինելու»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարը՝ անդրադառնալով 2024թ. իրադարձություններին ու 2025 թվականի աշխարհաքաղաքական զարգացումներին։ Իրանցի քաղաքագետի կարծիքով, անցնող 2024 թվականը բարդ տարի էր Իրանի Իսլամական Հանրապետության համար, լի թե ներքին, թե արտաքին սպառնալիքներով։
Իրանի Զինված ուժերի հրամանատարը, հայտարարելով, որ թշնամիները դեռ չեն տեսել Իրանի իրական հզորությունը, ասել է, որ դիմադրությունը գաղափարախոսություն, մտածողություն և մշակույթ է, որը ոչ միայն չի թուլացել, այլև «Ալ-Աքսայի փոթորիկ» գործողությունից հետո ավելի է հզորացել, ընդլայնվել ու խորացել», հայտնում է IRNA-ն։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարումից երեք շաբաթ առաջ Բայդենի վարչակազմը շտապում է Ուկրաինային հնարավորինս շատ զենք մատակարարել։ Բայդենն ակնհայտորեն անհանգստացած է, որ Թրամփը կկրճատի կամ կդադարեցնի Ուկրաինայի օգնությունը։
Արցախի Հանրապետության Կրթության և գիտության նախարարության արտադպրոցական ծրագրերի բաժնի վարիչ, Արցախի վաստակավոր մարզիչ Արմեն Պետրոսյանը մտավախություններ ունի, որ 2025 թվականին արցախահայերի համար նախատեսված 1-2 ծրագիրն էլ ՀՀ իշխանությունը կդադարեցնի, որի արդյունքում՝ արցախահայերի մեծ մասն իր գոյությունը պահելու համար կլքի Հայաստանը։
Հայաստանի արտգործնախարարությունը շնորհավորել է Լեհաստանի ԱԳՆ գործընկերներին ԵՄ Խորհրդի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում արված գրառումից։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն և Գերմանիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Աննալենա Բերբոքն այսօր պետք է հանդիպեն «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման ղեկավար Ահմեդ ալ-Շարաայի հետ, գրում է Le Monde-ը։
Կուսակցության հիմնադրման նախաձեռնող խմբի նիստ է տեղի ունեցել. հստակեցվել է անվանումը։ Այս մասին տեղեկանբում ենք ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի տարածած հայտարարությունից։
Ուորեն Բաֆեթը աշխարհի ամենահայտնի ներդրողներից մեկն է, ով ստացել է Օմահայի Օրակլ մականունը՝ իր ճշգրիտ ֆինանսական կանխատեսումների համար։ Եկեք պարզենք, թե ինչպիսին կլինի գալիք տարին, ըստ վիզիոների:
Եվրոպայում 2025 թ. հունվարի 2-ին գազի գինը մեկ մեգավատ/ժամի դիմաց հասել է 50,3 եվրոյի (շուրջ 526 եվրո՝ 1000 խորանարդ մետրի դիմաց):