Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ կապված քրեական գործով նախնական դատալսումները նշանակվել է 2025թ. օգոստոսի 15-ին, ժամը 14:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում:
168.am-ը գրել է, որ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետ Գևորգ Բաղդասարյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Ուկրաինային 2 մլն ԱՄՆ դոլարի մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ։
Հայաստանի փոխարտգործնախարարի այցի մասին նախօրեին հայտնել էր Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:
Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը:
Arsus vilkas-2025 («Կատաղի գայլ-2025») մարտավարական զորավարժություններն օգոստոսի 11-ից մինչև 20-ը կանցկացվեն Լիտվայի Վարենայի շրջանում, որը սահմանակից է Բելառուսի Գրոդնոյի մարզին:
Փաշինյանն ԻԻՀ նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշիգնտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, շեշտադրելով այն հնարավորությունները, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը բացում է տարածաշրջանի համար։
Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ-TDT) գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմյուրալիևը հայտարարել է, որ ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում նախաստորագրված համաձայնագիրը:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ եվրոպական երկրների հետ բանակցությունները շարունակվում են, թեպետ բանակցությունների նոր փուլի վայրի և ժամկետների հետ կապված հստակություն դեռևս չկա։
Հայաստանն ու Իրանը նախատեսում են անցկացնել բարձր մակարդակի խորհրդակցություններ՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի առնչությամբ ձեռք բերված առաջընթացը և տարածաշրջանային կայունությունը:
Իրանի սահմանապահ ոստիկանությունն օգոստոսի 11-ին Ջասկ քաղաքից ոչ հեռու՝ իրանական ջրերում հայտնաբերել է ավելի քան 2 միլիոն լիտր մաքսանենգ վառելիք տեղափոխող տանկեր:
Իսրայելը չի դադարեցնի մարտական գործողությունները պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման դեմ՝ մինչև դրա լիովին ոչնչացումը: Այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ օգոստոսի 11-ին կառավարության նիստ կգումարվի: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու KC-135R ինքնաթիռներ վայրէջք կատարեցին Երևանում՝ տեղափոխելով զինծառայողների՝ օգոստոսի 12-20-ը նախատեսված համատեղ զորավարժություններին մասնակցելու համար։
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շատ հետաքրքիր է դիտել, թե ինչպես են իշխանամետ «սազանդարները» ընկնում տեղեկատվական էքստազի մեջ՝ մեջբերելով Իրանի նախագահ Փեզեշքիանին կամ այդ երկրի ԱԳ նախարար Արաղչին այն մասին, թե, իբր, «Զանգեզուրի միջանցք չկա և հարցը փակված է»։ Գոռում են հիացմունքից ու խեղդվում հաճույքից։ Սակայն նույնիսկ մի փոքր իրանական իրականություններին […]
Ավելի վաղ մի շարք երկրներ, այդ թվում և Ավստրալիան, Բրիտանիան, Կանադան հայտարարել էին, որ սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ ճանաչելու են Պաղեստինի Պետությունը։ Պետերսը նշել է, որ թեպետ Նոր Զելանդիան այդ երկրների հետ սերտ կապեր ունի, սակայն անկախ արտաքին քաղաքականություն է վարում։
«Ասեմ ավելին՝ երբ երկրի սահմանադրական կարգի փոփոխությունը դրվում է թշնամի երկրի ղեկավարի օրակարգում և վերածվում է քաղաքական պայմանավորվածության պայմաններից մեկի, այլևս դժվար է խոսել անկախության և պետական կամքի մասին»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն քննարկել են Գազա քաղաքի վերահսկողությունը ստանձնելու ծրագրերը և մնացած պատանդներին ազատ արձակելու վերաբերյալ հարցեր։ Այս մասին հայտնում է Իսրայելի վարչապետի գրասենյակը։
Մինսկի խմբի լուծարումը և որևէ փոխադարձությունից զերծ ինքնիշխան միջանցքի քողարկված տրամադրումն էլ՝ առանց Արցախի կարգավիճակի վերջնական ճշգրտման և Հայաստանի Հանրապետության ամբողջականության վերականգնման, նույնպես նշանակում են ուղիղ համապատասխանատվություն պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ծանր ոճրագործությունների համար:
Ռուսաստանի Դաշնության հակաօդային պաշտպանության ուժերը գիշերվա ընթացքում երկրի տարբեր շրջաններում ոչնչացրել են ուկրաինական 32 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Բնակավայրերում զգացվել է դրանցից վեցը՝ երկուսից մինչև չորս բալ ուժգնությամբ», – հայտնել են գերատեսչությունից:Ժամանակավոր ապաստարաններում է մնում 35 մարդ:Կամչատկայում գրանցվել է յոթ հրաբխի ակտիվություն:
Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն օգոստոսի 8-ին հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ ներքին գործերի նախարարությունից։
«Իշխանությունն իր ողջ ռեսուրսը կենտրոնացնելու է սահմանադրական փոփոխությունները հաջողելու գործում, որովհետև ֆորմալ առումով Ադրբեջանի հետ պայմանավորվածությունները կտապալվեն, եթե Ալիևի հանձնարարած «տնային աշխատանքը» փաշինյանական իշխանությունը չկատարի:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) բարձրաստիճան պաշտոնյան օգոստոսի 11-ին բանակցությունների նպատակով կժամանի Թեհրան։ Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ հավելելով, որ չի նախատեսվում այց միջուկային օբյեկտներ։
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն ու Ամերիկայի Միացյալ Նահանգների անմիջական ներգրավվածությունը այդ գործընթացում: Կուսակցությունն այս մասին հայտարարություն է տարածել։
Ավստրալիան մտադիր է սեպտեմբերին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր Ասամբլեայի ժամանակ ճանաչել Պաղեստինի Պետությունը։ Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն։
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում օգոստոսի 11-ի առավոտյան 3,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Թուրքական TRT Haber-ի փոխանցմամբ, ցնցումները զգացվել են քաղաքի մի շարք շրջաններում, այդ թվում և՝ հանրային հեռուստաընկերության շենքում։
Կատարի Al Jazeera հեռուստաընկերությունը հայտնել է Գազայի հատվածի վրա իսրայելական ռմբակոծության հետևանքով իր 5 աշխատակիցների զոհվելու մասին։ Մասնավորապես զոհվել են լրագրողներ Անաս ալ-Շարիֆն ու Մուհամեդ Քրեյքեհը, ինչպես նաև 3 օպերատոր։
Թուրքիայի արևմտյան Բալըքեսիրի շրջանում օգոստոսի 10-ին գրանցված 6,1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով մահացել է մեկ մարդ, 29-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը քննարկման առարկա է դարձել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ։