Բաժիններ՝

Ավստրալիան հայտնել է Պաղեստինը ճանաչելու մտադրության մասին

Ավստրալիան մտադիր է սեպտեմբերին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր Ասամբլեայի ժամանակ ճանաչել Պաղեստինի Պետությունը։ Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն։

«Ավստրալիան ճանաչում է սեփական պետություն ունենալու պաղեստինի ժողովրդի իրավունքը»,- Sydney Morning Herald-ի փոխանցմամբ, հայտնել է վարչապետը։

Ալբանեզեն հավելել է նաև, որ Ավստրալիան կճանաչի Պաղեստինը պայմանով, որ երկիրը կկատարի Պաղեստինի ազգային վարչակազմի կողմից ստանձնած պարտավորությունները, մասնավորապես այն, որ ՀԱՄԱՍ շարժումը չպետք է մասնակցի երկրի կառավարմանը։

Ավստրալիայի վարչապետը տեղեկացրել է նաև, որ խոսել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ և ասել նրան, որ Գազայի հատվածում անհրաժեշտ է ոչ թե ռազմական, այլ քաղաքական լուծում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս