
Ադրբեջանը 2 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Ուկրաինային 2 մլն ԱՄՆ դոլարի մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Հրամանագրի համաձայն՝ 2025 թվականի պետական բյուջեի նախագահի պահուստային ֆոնդից Էներգետիկայի նախարարությանը կհատկացվի շուրջ 2 միլիոն ԱՄՆ դոլար՝ որպես Ուկրաինային մարդասիրական օգնություն Ադրբեջանում արտադրված էլեկտրական սարքավորումների գնման և առաքման նպատակով։