Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը Բաքվում պահվող հայ գերիների հարցը քննարկվել է հենց Փաշինյանի նախաձեռնությամբ. Նազելի Բաղդասարյան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը քննարկման առարկա է դարձել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Նազելի Բաղդասարյանը՝ հերքելով շրջանառվող խոսակցությունները, թե Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում դեմ է արտահայտվել Ադրբեջանում անազատության մեջ գտնվող հայերի կամ նրանց մի մասի վերադարձին։

«Համացանցում անհեթեթության հասնող ենթադրություններ են շրջանառվում, թե իբր վարչապետ Փաշինյանը Վաշինգտոնում դեմ է արտահայտվել Ադրբեջանում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների կամ նրանց մի մասի վերադարձին։

Վարչապետը բազմիցս նշել է, որ ՀՀ ներկայացուցիչները տարբեր ձևաչափերի իրենց հանդիպումներում շարունակաբար բարձրացնում են այդ հարցը եւ փնտրում լուծումներ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը հարցը քննարկման առարկա է դարձել հենց  Փաշինյանի նախաձեռնությամբ։ Ընդ որում, Փաշինյանը հարցի մասին խոսել է ամբողջության մեջ և ոչ թե մասնակի»,- գրել է Բաղդասարյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031