Բաժիններ՝

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհվել է մեկ մարդ

Թուրքիայի արևմտյան Բալըքեսիրի շրջանում օգոստոսի 10-ին գրանցված 6,1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով մահացել է մեկ մարդ, 29-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտնել է, որ մահացածը 81-ամյա տղամարդ է։ Նախարարը տեղեկացրել է նաև, որ վիրավորներից ոչ մեկի վիճակը ծանր չէ։ Երկրաշարժի հետևանքով քանդվել է 16 տուն, որոնցից 12-ը լքված տներ են եղել։

Հայտնի է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 11 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են 20-30 վայրկյան Թուրքիայի արևմտյան 10 նահանգներում, այդ թվում և Ստամբուլում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031