Իրանի և եվրոպական երկրների միջև բանակցությունները շարունակվում են․ ԱԳՆ խոսնակ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ եվրոպական երկրների հետ բանակցությունները շարունակվում են, թեպետ բանակցությունների նոր փուլի վայրի և ժամկետների հետ կապված հստակություն դեռևս չկա։

Օգոստոսի 11-ին պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք եվրոպական երկրների հետ Իրանի բանակցությունները դադարեցված են, Բաղային պատասխանել է․«Չենք կարող ասել, թե գործընթացը կանգնել է։ Երկու շաբաթ առաջ Ստամբուլում կայացած հանդիպմանը կողմերը համաձայնության են եկել շարունակել բանակցությունները։ Միակ հարցն այն է, որ դեռևս որոշված չէ բանակցությունների հաջորդ փուլի ժամկետն ու վայրը, սակայն սա չի նշանակում, որ բանակցությունները կասեցված են»։

Ինչպես հաղորդում է իրանական Mehr լրատվական գործակալությունը, Բաղային հավելել է, որ Իրանը շարունակում է կապի մեջ մնալ՝ հետագա քննարկումների ժամկետների ու վայրի հստակեցման նպատակով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031