Նիկոլ Փաշինյանը Փարիզում կայացած «Խաղաղության 6-րդ համաժողովի» պանելային քննարկման ժամանակ անդրադարձել է այն հարցին, թե Իրանն ունի՞ հատուկ ծրագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդրի վերաբերյալ։
«Սերժ Սարգսյանի ռեժիմի դրական և բացասական կողմերի մասին թող հայերը դատեն, բայց Հայաստանի նախկին ղեկավարությունը շատ փորձառու և ուժեղ էր։ Ինչ վերաբերում է Հայաստանի գործող իշխանությանը, ապա մենք գործ ունենք փորձառության պակաս ունեցող դեմագոգների հետ։ Հայաստանի իշխանությունները ժողովրդի շահերը ձմերուկի կամ սպանախի պես վաճառքի հանեցին և, ի վերջո, կորցրին և՛ տարածքներ, և՛ մարդկային կյանքեր։ Ինչո՞ւ դա արվեց, երբ այս հարցը կարելի էր այլ կերպ լուծել»,- ասել է նա։
Լահորում փակվել են դպրոցները, հասարակական զբոսայգիները, հանրախանութները և գրասենյակները այն բանից հետո, երբ օդի որակի ինդեքսը հասել է 400-ի։ Դա համարվում է օդի աղտոտվածության «վտանգավոր» մակարդակ։
Միացյալ Նահանգները վերահաստատել է իր աջակցությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հնդկաստանի մշտական անդամակցությանը։ Այդ մասին ասված է ԱԳՆ և պաշտպանության նախարարությունների ղեկավարների մակարդակով «2+2» ձևաչափով հինգերորդ երկխոսությանը հաջորդած համատեղ հայտարարության մեջ։
Բրյուսելն այժմ Հայաստանի ու Ադրբեջանի հետ առանձին-առանձին բանակցություններ է վարում՝ Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի ու Շառլ Միշելի միջև եռակողմ հանդիպում կազմակերպելու համար։
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը նոյեմբերի 14-ից 17-ը կայցելի ԱՄՆ, որտեղ կմասնակցի APEC-ի գագաթնաժողովին, ինչպես նաև կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ն։
Պաշտոնյայի խոսքով՝ Հայաստանի հետ անվտանգության քաղաքականության երկխոսություն կա, եւ ԵՄ-ն հույս ունի քննարկել Հայաստանում իր առաքելության եւ այլ թեմաների վերաբերյալ հարցեր։
Սպառազինությունների վերահսկման հիմնական մեխանիզմները դադարել են գործել Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրից (ԵՍԶՈՒ) Ռուսաստանի դուրս գալուց հետո, ուստի ՆԱՏՕ-ի երկրները պետք է ամրապնդեն դաշինքը։
Վրացի եվրոպագետը գտնում է, որ ԵՄ քաղաքական կամքը Հայաստանի հարցում ավելի թույլ է՝ հաշվի առնելով Ռուսաստանի և հակամարտությունների գործոնը։
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 10-ին հանդիպել է Կորեայի Հանրապետության ԱԳ նախարար Պակ Չինի հետ։
Հարավային Կովկասը, խաղաղության կարիք ունի, որն այնպիսի իրավիճակ է, որտեղ տարածաշրջանի բոլոր երկրներն ապրում են բաց սահմաններով, կապված են ակտիվ տնտեսական, քաղաքական, մշակութային կապերով, կուտակել են բոլոր հարցերը դիվանագիտության և երկխոսության գործիքներով լուծելու փորձ ու ավանդույթ։
Աարոն Ջեյմսը բարձրավոլտ էլեկտրական հոսանքի պատճառով վնասվածք էր ստացել աշխատանքի ժամանակ:
Հայկական կողմը հույս ունի, որ առաջիկա ամիսներին կստորագրի խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ՝ հիմնվելով Բրյուսելում կայացած բանակցություններում համաձայնեցված երեք սկզբունքների վրա։
Հայաստանի իշխանությունները Ֆրանսիայի միջնորդությամբ Եվրամիության հետ պայմանավորվել են ֆինանսավորել ֆրանսիական GM200 ռադարների, «Միստրալ» զենիթահրթիռային համալիրների և դրանց նկատմամբ հրթիռների գնումը խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցներից, որը ստեղծվել է 2022թ. մարտին՝ հատուկ Ուկրաինա զենքի մատակարարումների սպասարկման համար։
Բլինքենը ողջունել է Իսրայելի հայտարարությունը ամեն օր հումանիտար դադարների և 2 հումանիտար միջանցք բացելու մասին։
Նոյեմբերի 10-ին Բրյուսելում ելույթ ունենալով «Հայաստանի ռազմավարական ապագա» համաժողովում, Արմեն Գրիգորյանը, մասնավորապես, ասել է. «Հայաստանում, իհարկե, կա եվրաինտեգրման գաղափար, բայց կա նաեւ արտադաշինքային պետություն դառնալու գաղափար: Մենք լսում ենք քաղաքացիական հասարակությանը և փորձում ենք հասկանալ, թե որ գործիքները կարող են լավագույն պայմաններ ապահովել Հայաստանի, տարածաշրջանում անվտանգության, խաղաղության եւ զարգացման ապահովման համար»։
Բանգլադեշում արդեն երկու շաբաթ է՝ զանգվածային ցույցեր են տեղի ունենում․ հագուստի արտադրության ոլորտի հազարավոր աշխատակիցներ պահանջում են ավելի բարձր աշխատավարձ։ Ցույցերի ժամանակ իրավապահների հետ բախումների հետևանքով 3 մարդ է զոհվել։
Ավստրալիայի կառավարությունը կօժանդակի մի շարք ենթակառուցվածքային նախագծերի, որոնք հնարավորություն կտան Տուվալուին հարմարվել գլոբալ տաքացման հետևանքներին:
Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հետ հարաբերությունները գնահատել է «բացառիկ բարեկամական»: Եթե ՄԱԿ ԱԽ մշտական անդամ երկրներից մեկը Հայաստանի «բացառիկ բարեկամը» լիներ, չեմ կարծում, թե լռելյայն միջազգային կոնսենսուսը հնարավոր կդարձներ Արցախի հայաթափությունը, Հայաստանի շուրջ 200 կմ քառակուսու օկուպացիան:
Արմեն Գրիգորյանը Բրյուսելում անցկացվող «Հայաստանի ռազմավարական ապագան. Հայաստան-Եվրոպա» խորագրով համաժողովի ժամանակ անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հնարավոր հանդիպմանը։
Հայաստանը ակնկալում է եվրոպական երկրների հետ ամրապնդել անվտանգային համագործակցությունը։ Այս մասին Բրյուսելում անցկացվող «Հայաստանի ռազմավարական ապագան. Հայաստան–Եվրոպա» խորագրով համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Հաջորդիվ Փաշինյանը մասնակցելու է «Համագործակցությունը մրցակցության պայմաններում խաղաղության կերտում և ավելի ապահով աշխարհի կառուցում» խորագրով պանելային քննարկմանը:
Ռուսաստանը հաստատում է, որ պատրաստ է Մոսկվայում կազմակերպել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, սակայն հստակ ժամկետ դեռ չկա։ Այս մասին ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
Իրանի իշխանություններն առնչություն չունեն Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմակայանների վրա գրոհներին՝ չնայած իրենց աջակցությանը ՀԱՄԱՍ-ին և դրան աջակցող խմբավորումներին։ Այդ մասին CNN-ին հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին։
«Հիանալի զրույց նախագահ Մակրոնի հետ»,- այս մասին X-ի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը՝ գնահատելով Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ երեկվա հանդիպումը։
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի ելույթը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, որում վերջինս անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչության հայրենազրկման խնդրին։
The Times of Israel պարբերականի փոխանցմամբ՝ ԱԹՍ-ի հարվածի հետևանքով տարրական դպրոցը վնասներ է կրել։
Ավելի քան 20 մարդ վիրավորվել է, նրանցից մի քանիսի վիճակը ծանր է։ Բժիշկները նշում են, որ զոհերի թիվը, հավանաբար, կաճի:
Արամ Ա կաթողիկոսը բացման աղոթք է արել Ներկայացուցիչների պալատի նիստից առաջ, որին նախորդել էին նրա հանդիպումները Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի և կոնգրեսական Ադամ Շիֆի հետ։
Ըստ մամուլի ծառայության տեղեկատվության՝ «Տաշքենդի միջազգային օդանավակայանում նրանց դիմավորել են Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլա Արիպովը և պաշտոնատար այլ անձինք: Դրանից հետո բարձրաստիճան հյուրը մեկնել է իրեն հատկացված կեցավայր»։